ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արդուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցին, թե երբ է հայտվել առաջին արդուկը մարդու կյանքում դժվար կլինի պատասխան տալ: Եվ ոչ ոք էլ չի մտածում այդ մասին իրերը արդուկելիս: Ոմանք կարծում են, որ արդուկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ հայտնվել են գործվածքներ հագուստի արտադրության համար: Այնուամենայնիվ, դեռ հին ժամանակ նախամարդիկ որպես շոր օգտագործվող կենդանիների կաշիները և մորթիները ինչ որ կերպ հարթեցրել են դրա համար օգտագործելով մամոնտի հղկած ոսկորը, ինչը վկայում են հնագետիտական տվյալները: Եվրոպայում կտորները արդուկելու համար երկաթի տաքացվող կտորներ սկսել են օգտագործել 16-րդ դարում: Կտորի ծալքերը հարթեցնելու համար սկսել են օգտագործել նաև «գավաթներ», որոնք կամ տաք ջրով լցված  ապակյա տարաներ էին, կամ էլ երկաթյա բաժակներ: Ռուսաստանում այդ ժամանակ օգտագործել են  ռուբելներ: Այս դեպքում գործողության սկզբունքը հետևյալն է. լվացքը փռվում է փայտե հարթության վրա, և կողային պտտման սարքի օգնությամբ հնարավորինս հարթեցվում է ծալքերը: Հնում հագուստի համար օգտագործված գործվածքները շատ կոպիտ են եղել և լվանալուց հետո այն դժվար է հարթեցնել: Առաջին երկաթե արդուկները հայտնվել են զգալի ուշ, և մինչ այդ հանրաճանաչ են եղել տարբեր գրտնակներ, գավաթներ և ծալքերը հարթեցնող այլ հարմարանքներ: Առաջին երկաթյա արդուկները  շատ թանկ են եղել: Առատորեն զարդարված լինելով զարդանախշերով դրանք ցուցադրական դրված են եղել տներում հյուրերին տեսանելի տեղերում: Տան մեջ երկաթի առկայությունը շեշտել  է սեփականատիրոջ բարօրությունն ու հարստությունը: Առաջին երկաթյա արդուկը, որը այն ժամանակ հորինել են արհեստավորները, եղել է բռնակով և հարթեցված հատակով երկաթի կտոր, որը աշխատելուց առաջ տաքացվել է: Հետագայում սկսել են արդուկի ներսում ստեղծած խոռոչը լցնել տաք փայտածուխով: Նման փայտածուխային արդուկները զգալի հաջողություն են ունեցել: Դրանք բավականին ծանր են եղել: Ռուսաստանյում երկաթյա արդուկներ սկսել են արտադրել 18-րդ դարում Դեմիդովի գործարանում: 19-րդ դարում գերմանացի արհեստավորների կողմից ստեղծվել է առաջին սպիրտային արդուկը: Նրանք կռահել են արդուկի իրանին կպցնել  սպիրտայրոց, որը քիչ չափով, բայց տաքեցնում է արդուկը: Սպիրտային արդուկին գրեթե զուգահեռ հայտնվել է գազային արդուկը, որը նման է եղել մինի գործարանի: Արդուկի ներսում եղել է այրիչը, որը միացված է գազի տարողությանը, արդուկի երկաթի կափարիչին տեղադրված է եղել   օդափոխիչը, որը լարվել է ձեռքի բանալիով: Աշխատանքն սկսելուց առաջ անհրաժեշտ է եղել տաքացնել այրիչը, այնուհետև լարած օդափոխիչից օդը մղել դեպի այրիչ, բացել գազը և վառել կրակը, որից հետո արդեն կարելի է արդուկել: Էլեկտրաէներգիայի գալուստով արդուկների համար լուծվել են բազմաթիվ խնդիրներ, քանի որ ստեղծվել է էլեկտրական արդուկ: Արդուկի պատմության մեջ մեծ ձեռքբերումներ են եղել  ջերմաստիճանի կարգավորիչների և խոնավացուցիչների ստեղծումը, որը հնարավորություն է տվել   գործվածքը թրջելով արդուկել: Զարմանալի է այն փաստը, որ անգամ ներկայումս էլ որոշ մարդիկ՝ անգամ վարպետ դերձակները,  օգտագործում են իրենց հին  չուգունե փայտածուխե արդուկները, չնայած առկա են ժամանակակից արդուկների  բավականին լայն տեսականի: Հավանաբար պատճառն այն է, որ դրանք խիստ ծանր են և հետևաբար ավելի լավ են հարթեցնում կտորեղենը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular