Եկատերինբուրգից մի սոմելյե հավաք-երեկույթի համար շքեղ գինու շրջագայություն կկազմակերպի Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMomenty.org-ը գրում է, որ եկատերինբուրգի սոմելիե Եվգենիա Շակուրոն որոշել է գինու շրջագայություն կազմակերպել Հայաստանում։ Այնտեղ հաված-երեկույթին կներկայացվի տեղական գինեգործությունը, պանիրները և մշակույթը: Հյուրերը կապրեն շքեղ հյուրանոցում։
«Այժմ քիչ ուղղություններ կան, որտեղ կարելի է թռչել: Հայաստանը բաց է: Բացի այդ, այդ երկիր թռչելու համար անձնագիր պետք չէ։ Բայց դա չէ գլխավորը, Հայաստանն այժմ գինու իսկական վերածնունդ է ապրում»,- momenty-ին ասել է Եկատերինբուրգի սոմելյե Եվգենիա Շակուրոն։
Եվգենիան Հայաստանում գինու վերածնունդը բացատրում է այսպես. նոր ալիքի գինեգործները սովորելով արտերկրում, գիտելիք ու տեխնոլոգիա են բերել իրենց հայրենիք։ Բացի սպիտակ և կարմիր գինիներից, երկրում սկսել են արտադրվել նարնջագույններ, վարդագույններ և պետնատներ (մեկանգամյա ֆերմենտացման շողշողացող) գինիներ, նաև փրփրուն գինիներ պատրաստված դասական տեխնոլոգիայով ըմպելիքի երկար հնեցմամբ և անգամ պատրաստվում է այսվայն՝ սառցե գինի։
«Ինձ համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ հայկական գինեգործությանը։ Երկուսուկես տարի առաջ ես առաջին անգամ գնացի այնտեղ, սիրահարվեցի գինուն և որոշեցի, որ ուզում եմ այն ներկայացնել իմ հանդիսատեսին։ Ուստի հիմա կազմակերպում եմ գինու շրջագայություններ դեպի այդ երկիր,- momenty-ի հետ կիսվել է Եվգենյա Շակուրոն,- շրջայցի ընթացքում մենք որոշել ենք չսահմանափակվել միայն գինով»: Եվգենյա Շակուրոյի հավաք- երեկույթին կլինի պանիր և հայկական կոնյակների համտեսում, ինչպես նաև լավաշի վարպետության դասին մասնակցություն։ Շրջայցը կներառի նաև այցելություններ հեթանոսական տաճարներ և վանքեր, քարանձավներ և Սևանա լիճ:
«Ինձ դուր է գալիս, երբ ամեն ինչ մակարդակի վրա է, այդ իսկ պատճառով մենք խմբով ապրելու ենք քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի դեպի Կասկադ նայող լյուքս համարներում։ Ճամփորդելու ենք տուրիստական դասի «Մերսեդես» ավտոբուսով։ Մեզ նկարահանելու է քաղաքի ամենապահանջված լուսանկարիչը»,- momenty-ին պատմել է Եվգենյա Շակուրոն։
Խումբը սեպտեմբերին շրջագայության կմեկնի Հայաստան։ Երկրորդ նման միջոցառումը Եվգենիա Շակուրոն կազմակերպելու է հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը