ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տգիտությո՞ւն, թե՞ հաշվարկ. EuroNews-ը Հայաստանի տարածքի համար օգտագործել է ադրբեջանական տեղանուններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ Եվրոպական լրատվամիջոցները բազմիցս են աչքի ընկել իրենց բացարձակ անտեղյակությամբ Հարավային Կովկասի և մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Արևմտյան կայքերում հրապարակված նյութերից հաճախ կարելի է եզրակացնել, որ տեղի լրագրողները, որոնք շոշափում են նման բարդ և զգայուն հակամարտությունը, իրենց նեղություն չեն տալիս նյութը կարդալ և պարզապես հետապնդում են թեժ լուրեր հաղորդելու նպատակ։

Նման գործակալությունների թվում է աշխարհահռչակ EuroNews-ը։ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին իր տեղեկատվական նյութում EuroNews-ի հեղինակը մեկ պարբերություն նաև գրել է հայկական ուժերի կողմից դիրքերը գնդակոծելու Բաքվի մեղադրանքների մասին, և ոչ այլ կերպ է անվանել այդ տարածքը, քան «Բասարգեչարի շրջանի Յուխարա Շորջա բնակավայրի մոտ», չնայած խոսքը Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրին է վերաբերվել։

Հնարավոր է, որ EuroNews-ի լրագրողները, ամենայն հավանականությամբ, չեն պարզել մանրամասները, և պարզապես պատճենել են Ադրբեջանի ՊՆ հայտարարության տեքստը։

Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչո՞ւ նյութի մեջ մտցնելով հակամարտող կողմերից մեկի որոշ հայտարարություններ, այդ «ազնիվ» լրատվամիջոցը նեղություն չի կրել ավելացնելու այդ մեղադրանքը հերքող մյուս կողմի՝ Հայաստանի, պաշտոնական դիրքորոշումը։ Ավելին, Երևանը ինքը բազմիցս է մեղադրել Բաքվին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի հետևանքով հայկական կողմից նույնիսկ զոհեր են եղել։ Ուրեմն, միգուցե՞ դա նյութի հեղինակի սխալը չէ, և ադրբեջանական քարոզչությունն արդեն իսկ ներթափանցել է այդ եվրոպական հիմնական խոսափող։

Ցանկալի է հուսալ, որ նման կոպիտ ոչ պրոֆեսիոնալիզմը լրագրողի անփույթ մոտեցման արդյունք է, այլ ոչ թե հեղինակավոր գործակալության նենգության ցուցիչ։

Կոչ ենք անում ֆրանսաբնակ հայերին կապ հաստատել Լիոնում գտնվող Euronews-ի գլխավոր գրասենյակի հետ և խմբագիրներից պահանջել ուղղել խայտառակ սխալը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular