ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամենեին սպառնացել է Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Realtribune.ru-ն գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում սկզբունքային դիրքորոշում է հայտնել Հայաստանի հետ սահմանը փակելու անթույլատրելիության վերաբերյալ։ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այդ սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության երթուղի է», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը: Բացի այդ, այաթոլլահ Խամենեին կենսական է անվանել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը։ «Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական գործողություն կվնասի Թուրքիային, Սիրիային և տարածաշրջանին, բայց օգուտ կբերի ահաբեկիչներին», - նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդը։ Իրանական կողմը հետևողականորեն հայտարարություններ է անում պետությունների տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, ինչպես նաև հայտարարում է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու փորձերն անընդունելի են։

Բաքվի ռեժիմը բազմիցս է հայտարարել վիճահարույց Զանգեզուրի միջանցքի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ երկիրը ընդլայնում է իր բեռների և էներգակիրների տարանցման հնարավորությունները: Խնդիրները կապված են դրա գտնվելու վայրի հետ: Զանգեզուրի միջանցքը Բաքվի ռեժիմին Հայաստանի Սյունիքի մարզով առանց հայկական անցակետերի անարգել մուտք կապահովեր դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ավելի լայն իմաստով այն կստեղծեր աշխարհաքաղաքական միջանցք, որը կմիացներ Թուրքիան մնացած թյուրքական աշխարհի հետ: Այդ հայեցակարգն ավելի ու ավելի է առաջ մղվում Բաքվի և Անկարայի կողմից 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի միջազգային ահաբեկչական վարձկանների աջակցությամբ հարձակվել էին Արցախի և Հայաստանի վրա։ Այդ ժամանակվանից Բաքուն և Անկարան շարունակել են իրենց օկուպացիոն քաղաքականությունը հայկական հողերի նկատմամբ ֆիզիկապես ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, թանգարանները և քարի կամ թղթի վրա հայերի մասին բոլոր տեսակի հիշատակումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular