ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հաշվառել առանց պետհամարանիշի շահագործվող ավտոմեքենաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։ 2021 թվականին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11 685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հստակ հնարավոր չէ ասել, թե խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց, վստահաբար, շահագործվում են։

Առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարներն էլ քիչ չեն։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։
«Կոչ ենք անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց համարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular