ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայացք Երևանից. Բաքուն հակամարտությունը տեղափոխում է հայ-ադրբեջանական սահման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Բաքուն փորձում է հակամարտությունը տեղափոխել հայ-ադրբեջանական սահման, և վերջին զինված միջադեպերը մարտավարական քայլեր են այդ ուղղությամբ։ Նման կարծիքով է կիսել ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Նրա խոսքով, ներկայումս Ռուսաստանը փորձում է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցի լուծումը, քանի որ չի տեսնում կողմերի մերձեցման հիմքեր ու հնարավորություններ։ Մոսկվայի որոշակի հանգստությունն այդ հարցում կապված է նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առկայության հետ։ Ուստի Ռուսաստանը  կձգտի շարունակել կենտրոնանալ չճանաչված հանրապետության կարգավիճակին չվերաբերվող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ասել է Գասպարյանը։ Նա  նաև նշել է, որ նման իրավիճակը հղի է նաև սպառնալիքներով, քանի որ Ադրբեջանը շարունակում է ակտիվ գործել իր առաջ դնելով ռազմավարական նպատակ, որն է «ապահովել հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից», ավելին, Բաքուն փորձում է լուծել նաև մեկ այլ խնդիր, որն է հակամարտությունը տեղափոխել հայկական սահման։

 «Ադրբեջանը հետևողականորեն փորձում է հարցը տեղափոխել հայ-ադրբեջանական սահման։ Սահմանին հրետակոծությունը, որի ականատեսն ենք հիմա, պատահական չէ և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր նպատակին։ Իսկ նրա նպատակն է ցույց տալ միջազգային հանրությանը, որ սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը։ Գասպարյանն այնուհետև ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լուրջ դիվանագիտական ​​ջանքեր չի տեսնում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից։ Նրա խոսքով դա զրոյացնում է համապարփակ լուծման հասնելու հնարավորությունը և նշանակում է, որ որոշակի փուլում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է։

հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն ստեղծել Հայաստանի հետ նոր պատերազմի համար։ Նրա խոսքով, Ադրբեջանը բոյկոտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և չի արձագանքում Հայաստանի առաջարկներին։ Միաժամանակ Բաքուն հրապարակավ հենց Երևանին է մեղադրում երկխոսությունից իբր հրաժարվելու մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular