ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը․ Քերոբյանը՝ Քրիստոսի արձանի շինարարության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն` ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե ներդրողի կողմից, թե վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրել է նախարարը։

Ըստ նրա` եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն:

Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular