ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հանդիպում ես ուզում, պատրաստվիր միջանցքին. Փաշինյանը փորձում է «ճեղքել և հասնել» Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհնար է առանց Զանգեզուրի միջանցք տրամադրելու նախապայմանի կատարման։ Նման կարծիք է հեռագրային իր ալիքում հայտնել քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը։

 «Փաշինյանի ձգտումը հանդիպել Էրդողանի հետ դարձել է Անդրկովկասի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փաշինյանի նման ցանկության մասին առաջին անգամ հայտնի է դարձել դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետն առաջարկել է հանդիպել իր հետ, և այդ առաջարկը նրան է փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար  Իրակլի Ղարիբաշվիլին»,- հիշեցրել է Մաթևոսյանը։ Նրա խոսքով, անգամ զարմանալի չէր լինի, եթե Փաշինյանը դիմեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նման խնդրանքով, քանի որ  Պուտինի և Էրդողանի միջև կան «անձնական լավ հարաբերություններ»։

«Սակայն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոքրիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Էրդողանը Փաշինյանին նախապայման է առաջադրել նույնիսկ անձնական հանդիպման համար։ Նման հանդիպում տեղի կունենա Բաքվի և Անկարայի տրամադրության տակ Զանգեզուրի միջանցքը դնելու դիմաց, որը կգործի Լաչինի միջանցքի նույն սկզբունքներով։ Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար պետք է նաև ուշադիր հետևել այն հաղորդագրություններին, որոնք կան հայ պաշտոնյաների հրապարակային ելույթներում, և այն մտքերին, որոնք արտահայտվում են փաշինյանամերձ լրատվամիջոցների «վերլուծական նյութերում»,- նշել է Մաթևոսյանը: Էրդողանի հետ հանդիպման կարևորության վերաբերյալ Փաշինյանի հիմնական ուղերձը քաղաքագետը անվանել է այն միտքը, որ պաշտոնական Անկարայի հետ հարաբերություններ հաստատելով հնարավոր է չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքը։

«Մնում է միայն զարմանքով արձանագրել, որ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ Ադրբեջանի այսօրվա ռազմատենչ հռետորաբանությունը համաձայնեցված է Անկարայի հետ առաջինից մինչև վերջին բառը։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունն իրականացնում է իր «վստահված անձի»՝ Ադրբեջանի միջոցով։ Քաղաքական գործընթացների մասին առօրյա պատկերացումները պետական ​​կառավարման համակարգ տեղափոխած Փաշինյանը մինչ օրս չի հասկացել այդ տարրական ճշմարտությունը, և ռուս և արևմտյան գործընկերների հետ շփումների ժամանակ մանտրայի պես կրկնում է, որ փորձում է չեզոքացնել Ադրբեջանի սպառնալիքը Անկարայի հետ հարաբերությունների հաստատման միջոցով։ Մինչդեռ Անկարայի ներկայացուցիչները ժպտալով ասում են, որ պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միայն Ադրբեջանի շահերը հաշվի առնելով», – ամփոփել է Մաթևոսյանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular