ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արբալետային նետաձգություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արբալետների՝ աղեղնազենքերի, մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել հին Չինաստանի ձեռագրերում: Ճիշտ է, անհայտ է, թե որտեղ է այն հայտնվել, դա դեռ առեղծված է։ Բանն այն է, որ չինական արբալետն ու նրա հունական եվրոպական նմանակը սկզբունքորեն տարբերվում են միմյանցից թե՛ արտաքին տեսքով, թե՛ մեխանիզմի կառուցվածքով։ Նրանց միավորում է բացառապես ռազմական նպատակների համար օգտագործման ձևը։ Չնայած դրանք շատ առումներով գերազանցել են աղեղներին (օրինակ՝ ճշգրտությամբ, ուժով և օգտագործման հեշտությամբ), սակայն չեն կարողացել ամբողջությամբ փոխարինել դրանք։ 15-16-րդ դարերը կարելի է գագաթնակետային անվանել արբալետի զարգացման համար: Դրանք բարելավվել են, զգալիորեն կրճատվել են չափսերով, հայտնվել է ապահովիչը, հնարավոր է դարձել կրակել ոչ միայն նետեր, այլ նաև մետաղական գնդակներ։ Բայց արբալետի ուրախությունը կարճ է տևել, քանի որ հրազենի գյուտից հետո այդ զենքի մասին սկսել են մոռանալ:

Սակայն ներկայումս փորձ է արվում վերակենդանացնել այդ հնագույն զենքի նախկին ժողովրդականությունը։ Վերջին տարիներին արբալետի կիրառմամբ որսը կրկին սկսել է մեծ ժողովրդականություն վայելել։

Արբալետով նետաձգության սպորտաձևը հրաձգության սպորտաձևերից է։ Այն բնութագրվում է տարբեր հեռավորություններից (5, 30, 50, 65 մետր) հատուկ կլոր (գունավոր կամ սև ու սպիտակ) թիրախների ուղղությամբ կրակելով։ Մրցույթի իմաստը ավելի շատ միավորներ հավաքելն է։ Այս մարզաձևի զարգացումը սկսվել է շատ վաղուց, բայց այն համաշխարհային մակարդակի է հասել միայն 1958 թվականին, երբ Բելգիայում անցկացվել է արբալետով «խաղային» նետաձգության Եվրոպայի առաջին առաջնությունը։ Գոյություն է ունեցել նաև նաև արբալետով «դաշտային» նետաձգություն սպորտաձևը (դրա հիմնական հատկանիշներն են սպորտային նետաձգությանը մոտ կանոններն ու պայմանները), որը 1979 թվականին ճանաչվել է որպես առանձին սպորտային մարձազև։ Հետաքրքիր է այն, որ կանայք և տղամարդիկ արբալետով մրցումներում օգտագործում են նույն քաշի և աղեղնալարի լարվածության արբալետներ։ Արբալետով նետաձգությունը Ռուսաստանում իր առաջին քայլերն արել է միայն 1993 թվականին, երբ ստեղծվել է Ռուսական արբալետիստների միությունը։ Ներկայումս այդ սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է։ Տարբեր երկրներում անց են կացվում բազմատեսակ առաջնություններ, մրցաշարեր և հանդիպումներ։

Ներկայումս գոյություն ունեն արբալետային նետաձգության երկու տարատեսակներ:

«Խաղային» նետաձգության արբալետը  գերճշգրիտ զենք է, որը արձակում է հատուկ նետեր (պտուտակներ): Նման արբալետներ օգտագործվում են միայն մրցումների ժամանակ։«Դաշտային» նետաձգության արբալետը զենք է, որը նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտային հրաձգության, այլ նաև որսի համար։ Այս զենքի տարբերակիչ առանձնահատկությունը կաշվից, փայտից կամ պլաստմասից պատրաստված պողպատե ծայրերով փետրավոր նետերն են:

Մրցույթին մասնակցելու իրավունք են տրվում միայն այն արբալետներին, որոնք փորձարկվել են հատուկ անկախ հանձնաժողովի կողմից։ Չի թույլատրվում օգտագործել անսարք արբալետներ: Արգելվում է օգտագործել լազերային, օպտիկական, էլեկտրոնային թիրախավորման սարքեր։ Մրցույթները անց են կացվում միայն բաց տարածքներում (դաշտեր, մարզահրապարակներ) կամ հատուկ սարքավորված հրաձգարաններում։ Մրցույթների տևողությունը 3 օր է։

Արբալետային սպորտաձևերը անգնահատելի ծառայություն են մատուցում զգոնության, ճշգրտության, ուժի և տոկունության զարգացման գործում: Բացի դա պահանջում է զգույշ և ուշադիր վերաբերմունք, քանի որ թիրախին չկպած նետը կարող է հաղթահարել 150 մետրից էլ ավելի տարածությունը և խրվել իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտի մեջ:

Արբալետների նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ ամեն տարի շուկայում հայտնվում են ժամանակակից արբալետների ավելի ու ավելի շատ տեսակներ։ Դրանք ներկայումս պատրաստված են հատուկ թեթև և դիմացկուն համաձուլվածքներից, սինթետիկ թելերից, ռետինից, պլաստիկից, ժամանակակից կոմպոզիտային նյութերից։ Յուրաքանչյուր տեսակ տարբերվում է մնացածից ոչ միայն իր դիզայնով և գնով, այլ նաև որոշակի այլ պարամետրերով, որոնք օգնում են այն օգտագործողին հասնել ցանկալի արդյունքի: Բայց, ցավոք, քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ պրոֆեսիոնալ և որակյալ արբալետ, քանի որ նման սարքի գինը կարող է գերազանցել անգամ 6 հազար դոլարը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular