Ես կլքեմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը. Բիլ Գեյթսն իր գրեթե ողջ կարողությունը բարեգործության կտրամադրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր ողջ կարողությունը կտրամադրի «Գեյթս» հիմնադրամին, որը նա հիմնել է իր նախկին կնոջ՝ Մելինդա Գեյթսի հետ։ Այս մասին միլիարդատերը խոսել է Twitter-ում։ Գեյթսը նշել է, որ դրանից հետո կլքի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։
«Նախատեսում եմ իմ գրեթե ողջ կարողությունը տրամադրել հիմնադրամին։ Ես դուրս կգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից»,֊ասել է
Բիլ Գեյթսը, ով ամեն տարի հիմնադրամ է ուղարկում 6 միլիարդ դոլար։ Նա նշել է սակայ, որ «մեր ժամանակի մեծ ճգնաժամերն ավելին են պահանջում»: Միլիարդատերն արդեն 20 միլիարդ դոլար է փոխանցել հիմնադրամին։