ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 4 իրանցի, նրանք կասկածվում են Երևանում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ապա  ստացված օպերատիվ տվյաները համադրելով ու վստահ լինելով, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրում է «Վնասազերծել մինչև սահման» անվանումը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, այնուհետև համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես  Արիստակեսյանի հետ, սկսում են այդ օպերացիայի կատարումը:

Արդեն Սյունիքի մարզում Արաբկիրի ոստիկաններն ու Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, համագործակցում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի և ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժնի օերլիազորների հետ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին  դարանակալում են, ապա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով  կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանները հենց  Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա  Հուսեին Դ.-ին և  32-ամյա Ալի Ա.-ին: Վերջիններս ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով  բերման են  ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի  252 հոդվածի  2-րդ մասի  3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան: Դեռ դեպքի վայրում, երբ ոստիկաններն ու քննիչները գործողություններ էին կատարում, այնտեղ ներկա գտնվող  իրանցի մի քանի քաղաքացիներ, ովքեր տիրապետում էին հայերենին, ասում էին.  «Մի քանի րոպե տևեց: Երեսները փակած, ատրճանակով մտան ներս, էնտեղի մարդկանց տվին պոլերին, կապրտեցին , ծեծեցին ու  դոլար, ոսկի, հեռախոս  գողացան տարան: ճիշտն ասած, հույս էլ չունենք, որ կբռնվեն, ասում էին նրանք ու հիմա պարզվեց, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի էին, այլ  կատարողների ինքնությունն էլ  էր պարզ»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել էին տարածքը:

Դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, դեպքի վայրում էլ զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր  քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել էին նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի: Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվեց:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular