ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկավարժական բուհերում ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, որտեղի՞ց ենք լրացնելու ուսուցիչների թիվը. Ատոմ Մխիթարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հանրային քննարկման է ներկայացվել դասարանների կազմավորման կարգի նախագիծը, որով փորձում են լուծել տևական ժամանակ բարձրաձայնվող մի քանի կարևոր խնդիր՝ միաժամանակ այդ խնդիրների լուծումը կապելով նոր չափորոշչի ամբողջական ներդրման հետ:

«Դասարանների կազմավորման համար նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նախատեսում ենք պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։ Միաժամանակ մինչև այս մոտեցման ներդրմանը ընկած ժամանակը կօգտագործվի՝ դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար։ Կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է` երկու դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 50 %-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 75 %-ի չափով: Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսում ենք փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել էր Ժաննա Անդրեասյանը։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ դասարանների միավորումը բարդություններ է առաջացնելու, քանի որ քաղաքներում լինելու են դասասենյակների խնդիրներ:

«Օրինակ, Երևանում ամեն դասարանում ունենք 35 աշակերտ. եթե պակասեցնում ենք աշակերտների թիվը, պետք է լրացուցիչ դասարաններ բացենք, սակայն բոլոր դպրոցները չէ, որ ունեն այդ հնարավորությունը: Որևէ հետազոտություն չի արվել: Հատկապես բարձր վարկանիշ ունեցող Երևանի դպրոցներում ազատ տեղեր չկան: Եթե դու 35-ը դարձնում ես 25, այդ դեպքում, օրինակ, առնվազն 10 դասարան ունեցող դպրոցը պետք է դառնա 15: Որտեղի՞ց են վերցնելու այդ դասարանները: Նոր շենքե՞ր ենք կառուցելու դպրոցներին կից:

Իսկ մարզերում հակառակ խնդիրն է. մարզերի բոլոր դպրոցները, որոնք կառուցված են եղել աշակերտների ինչ-որ թվի համար, հիմա աշակերտների թիվը պակասել է, և բազմաթիվ դպրոցներում կան ազատ տեղեր: Սակայն այնտեղ էլ դասարաններում աշակերտների թիվը 25-ից շատ չէ, որ փոքրացնեն: Այսինքն, նրանց վրա էլ որևէ ազդեցություն չի ունենա, առանց այդ էլ հազիվ 18-20 հոգի է հավաքվում յուրաքանչյուր դասարանում: Գյուղեր էլ կան, որ մի քանի հոգի են, և դասարանները միացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:

Նա ընդգծեց՝ կա ևս մեկ խնդիր. 100-ից ավելի դպրոցներում կա ուսուցիչների թափուր հաստիք:

«Հիմա եթե դասարանների թիվն ավելացնում ենք, նշանակում է՝ ուսուցիչների կարիք ենք ունենալու: Սակայն այս խորապատկերի վրա տեսնում ենք, որ մանկավարժական բուհերում ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդների թիվը տարեցտարի պակասում է: Մարդիկ, ովքեր կուզեին մանկավարժ դառնալ, նրանք չկան, թիվը պակասում է: Որտեղի՞ց ենք լրացնելու ուսուցիչների թիվը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները սկզբից պետք է տալ, հետո նոր այդպիսի որոշումներ կայացնել»,- նշեց կրթության փորձագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular