Հայաստանում Instagram-ի ու Facebook-ի աննկարգրելի քանակի հաշիվներ են կոտրվում, անընդհատ, դադար չկա․ Սամվել Մարտիրոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները: Այս մասին Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։
Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինստագրամում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։