ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստվում է բացել սահմանը Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը փակում է իր սահմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Eurasianet.org-ը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը հուլիսի 1-ին հանդես են եկել նույնաբովանդակ հայտարարություններով, որում ասվում է, որ «համաձայնվել են հնարավորինս արագ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար»: Երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից, երբ Թուրքիան փակել է այն ի նշան Լեռնային Ղարաբաղի համար առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցության։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Հայաստանը սկսել են քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, որոնց առաջին հանդիպումը կայացել է հունվարին։ Հուլիսի 1-ին տեղի է ունեցել երկրների ներկայացուցիչների՝ Հայաստանից Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայից՝ Սերդար Քըլըչի, չորրորդ հանդիպումը։ Նշենք, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո բոլոր հետագա հանդիպումները կայացել են Վիեննայում առանց միջնորդների, և սահմանի բացման համաձայնագիրը այդ բանակցությունների առաջին կոնկրետ արդյունքն է։ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև «որքան հնարավոր է շուտ» սկսել ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նաև հայտարարության մեջ ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել «առանց նախապայմանների գործընթացը շարունակելուն»։ Ընդ որում սահմանը կարող է բացվել շատ շուտով: Հուլիսի 4-ին Ռուբինյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «տրամաբանական է համարել, որ դա լինի արդեն այս ամառ»։

Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում մեկ այլ դիվանագիտական ​​գործընթացի` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ: Բայց այդ գործընթացը դեռևս արդյունքներ չի տվել։ Հայ պաշտոնյաները պնդում են, որ այս երկու գործընթացները առանձին ու անկախ են, բայց դրանց միջև հստակ կապ կա: Թուրքիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է, և թուրք պաշտոնյաները պարբերաբար ազդում են հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։ «Մենք միշտ էլ պնդել ենք, որ Հայաստանը պետք է արձագանքի այս լավ նախաձեռնություններին և վճռականորեն աջակցի դրանց»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին,- մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության վրա ճնշում են արմատականները երկրի ներսում, ինչպես նաև սփյուռքը դրսից»։ Ռուբինյանի հետ հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյո՞ք Քըլըչը կապել է այս երկու գործընթացները։ «Ոչ, դրանք երկու առանձին գործընթացներ են», - ասել է նա հավելելով, որ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները կարող են այնպիսի հակառակ տպավորություն թողնել, «որը չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա»։ 

Այնուամենայնիվ հարցեր է առաջացրել Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, որը հայտնվել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունների նույն օրը՝ հուլիսի 1-ին: Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է, որ փակում է Թուրքիայի հետ երկրի նեղ, 13 կիլոմետրանոց սահմանը։ Այդ հատվածը մնացել էր Ադրբեջանի միակ բաց ցամաքային սահմանը, քանի որ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ սահմանները փակ են համաճարակի սկզբից։ Սահմանապահ ծառայությունը որպես սահմանի փակման պատճառ նշել է կորոնավիրուսը, և որ երկրում «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգվել է ​​մինչև սեպտեմբերի 1-ը։ Ավելացնենք, որ սահմանն այնքան հանկարծակի է փակվել, որ շատ ադրբեջանցիներ, ովքեր պատրաստվում էին անցնել այն, չեն կարողացել դա իրականացնել։ COVID-ի մասին անհավանական հիշատակումը ոմանց մղում է ենթադրելու, որ հայ-թուրքական հայտարարություններն են եղել սահմանի փակման իրական պատճառը։

«Ալիևը «չի դիմացել» Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մեղմացմանը, ուստի փակել է սահմանը, ինչպես 2008 թվականին թանկացրել էր գազի գինը Թուրքիայի համար»,- գրել է ակտիվիստ Գիյաս Իբրահիմը ի նկատի ունենալով այն դեպքը, երբ  2008 թվականին Թուրքիան և Հայաստանը փորձել էին սահմանները բացել, որը, սակայն, չէր հաջողվել։ Այնուամենայնիվ, ի հակադրություն այդ կարծիքի, շատերը նշում են, որ հիմա Անկարայի և Բաքվի միջև կապերը շատ ավելի սերտ են, քան 2008 թվականին, և Բաքուն այլ միջոցներ ունի իր դժգոհությունն արտահայտելու համար։ 

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների լրահոսում հայտնել են միայն թուրք-հայկական հայտարարությունները` առանց  մեկնաբանությունների։ Թուրքիայում ևս քիչ են մեկնաբանել ադրբեջանական սահմանի փակումը: Թուրքիայի Յգդիր նահանգի նահանգապետը հաստատել է այդ լուրը և ասել, որ իրենք  «փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»։ Բաքվում Թուրքիայի դեսպանատնից տեղական Qafqazinfo լրատվական գործակալությանը հայտնել են, որ որոշումը կայացրել է ադրբեջանական կողմը, սակայն ձեռնպահ են մնացել այլ մեկնաբանություններից։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Եթե ​​հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր լինի բացել, ապա կարիք չի լինի, որ թուրք-հայկական սահմանը փակ մնա,- լրագրողներին ասել է նա 2021 թվականի փետրվարին,- սակայն նման որոշումը Թուրքիային է։ Ադրբեջանն այդ հարցում առանձնահատուկ կարծիք չունի։ Ավելին, այն ամենը, ինչ ձեռնտու է Թուրքիային, նաև մեր օգտին է»։

Վերլուծաբան Արեգ Քոչինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ իր զրույցում  նշել է, որ չնայած Հայաստանն ու Թուրքիան պնդում են «առանց նախապայմանների» բանակցությունների մասին, բայց Թուրքիան ունի մեկ նախապայման, և դա այն է, որ «գործընթացը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular