Համայնքի ղեկավարը՝ Ելփին գյուղում տիրող իրավիճակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 16։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
1or.am-ը կապ հաստատեց Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ՝ գյուղում գիշերը և այս պահին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար.
«Ամեն ինչ նորմալ է այս պահին, գիշերը նույնպես կրակոցներ չեն եղել»:
Ինչպես հիշում եք, երեք օր առաջ էլ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել նույն համայքի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ: Մեր՝ արդյոք բնակիչների շրջանում խուճապ կա՞ ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարը հորդորեց տեղեկությունները ճշտել Պաշտպանության նախարարությունից:
Մարիամ Նալբանդյան