ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք արդեն COVID-19-ի նոր ալիքի մեջ ենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրվել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում: Վերջին օրերի ամենօրյա վիճակագրության մեջ հաստատված դեպքերի քանակն ավելանում է նաև Հայաստանում:
 
Արդյո՞ք պետք է անհանգստանալ աճող թվերից, և որքա՞ն հավանական է վարակի նոր ալիքի բռնկումը, 1or.am-ը փորձել է պարզել վարակաբան Արմեն Օհանյանի հետ զրույցում.
 
«Վտանգավորությունը հիմա գնահատել անհնար է, ամենայն հավանականությամբ պետք է դիտարկել, որ համեմատած ավելի մեղմ է ընթանալու, այսինքն այն կտրվածքով, որ տոկոսային հարաբերակցությամբ մահացությունների թիվն ավելի քիչ է լինելու։ Բայց տարածվածությունը բավականին մեծ է, և հիմա երևի թե մենք արդեն նոր ալիքի մեջ ենք։ Ուղղակի այդ թվերի աճը չենք տեսնում, քանի որ մարդիկ չեն գնում թեստավորման։ Այսինքն, քանի որ ընդհանուր հիվանդությունը թեթև է ընթանում, և խուճապի չեն մատնվում մարդիկ, չեն գնում թեստավորման։
 
Հիմնականում թեստավորվում են, երբ բարդ դեպք է լինում կամ փաստաթղթային հարցերում պետք է լինում։ Մնացած դեպքերում, երբ պացիենտը ջերմում է կամ ունենում է որոշակի գանգատներ, հիմնականում չի դիմում թեստավորման, և մենք բաց ենք թողնում շատ դեպքեր։ Այն թվերը որոնք ունենք հիմա, իրականում բավականին մեղմ են արտահայտում իրավիճակը, դեպքերը շատ ավելի շատ են։ Բնականաբար, զբոսաշրջային սեզոնը որոշակիորեն ակտիվացնելու է, շատացնելու է դեպքերի քանակը, բայց ոչ էական կամ սկզբունքային ինչ-որ բան է փոխվելու։ Դրանից դեպքերը կավելանան, միգուցե տուրիստներին ավելի շատ թեստավորեն և ավելի շատ հայտնաբերվի, սակայն այնպես չէ, որ եթե տուրիստները չլինեին, հիվանդությունն ավելի քիչ կտարածվեր»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular