ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու գլխավոր դատախազն այսօր չընդունեց զոհվածների հարազատներին. պարզաբանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց  ընդունել 44-օրյա պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին՝ պատճառաբանելով, որ դեռևս նորություն չունեն, քննարկումներ են ընթանում գործը տեղափոխելու համար: 

Դատախազության շենքի առջև  բողոքի ակցիա  իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները  պահանջում էին, որ դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց վերջիններիս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

«Նրանց բոլոր հարցերը համապատասխան ընթացքների մեջ են, նախկինում ներկայացված  բոլոր միջնորդություններն,  ըստ էության, բավարարվել են. քննչական ենթակայություն է փոխվել: Այսինքն՝  կապը կա համապատասխան փաստաթղթաշրջանառության միջոցով և այստեղ որևէ խնդիր  չկա»,-պարզաբանեց Գ. Աբրահամյանը:

Այն հարցին, թե ինչու Ա. Դավթյանի հետ նրանց հանդիպումը չկայացավ, Գ. Աբրահամյանը նշեց, որ  ամեն անգամ  նույնաբնույթ հարցերի հետ կապված հանդիպումները այդքան էլ տրամաբանական չեն:

«Նախորդ շաբաթվա վերջին են նրանք  հրավիրվել գլխավոր դատախազի հետ  հանդիպման,  բարձրացրել  իրենց հարցերը,  ստացել համապատասխան պարզաբանումներ գլխավոր դատախազությունից»,-ավելացրեց նա:

Հարուցված գործը ԱԱԾ-ին փոխանցելու հետ կապված պահանջին ի պատասխան՝  Գ. Աբրահամյանը  նշեց, որ  քննչական ենթակայության հարցը նախասիրություններով կամ նախապատվություններով չի լուծվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular