ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ձեռքի խոտհնձիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այժմ, շատ հաճախ, հանգստյան օրերին մարդիկ արթնանում են հարևանի տրիմմերի՝ ձեռքի խոտհնձչի ձայնից, որը նախատեսված է խոտ հնձելու համար: Իսկ արդյո՞ք այդ հիանալի սարքը վաղուց է ստեղծվել: Պարզվում է  ոչ: Այն հորինել է Ջորջ Բոլլասը 1971 թվականին:Ջորջ Բոլլասը ամերիկացի ձեռներեց և շոումեն էր: Նախկին զինվորը, որը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին և Կորեայի պատերազմին ամուսնացել էր տանգոյի պարուհու հետ: Բոլլասը ղեկավարել է բազմաթիվ պարային խմբեր, հիանալի ձեռնարկատեր էր և ուներ մի քանի սրճարաններ, խաղային ավտոմատների սրահներ և հարյուրից ավելի պրոֆեսիոնալ պարողներ: Նրա ամբողջ կայսրությունը կոչվում էր Dance Citi USA Studio:

Բոլլասը սիրահար այգեպան չէր, տան հետևի ամբողջ տարածքը լցված էր խոտով, որը պետք էր խնամել: Հիմնական խնդիրը ծառերի մեջ էր, քանի որ նրանց տակ եղած խոտը դժվար էր կտրել պարտեզի մկրատով: Վտանգավոր օձեր նույնպես կարող էին թաքնվել դրանց մեջ:Տրիմմերի գաղափարը նրա մոտ առաջացել է ավտոլվացման կետ այցելելիս: Բոլլասին հետաքրքրել է խոզանակի առաձգական նեյլոնե թելերը, որոնցով մաքրում էին մեքենայի կեղտը: Ավտոմեքենան լվանալուց հետո Ջորջը գնացել է տուն և մի քանի նեյլոնե թելեր անց կացրել թիթեղյա տուփի մեջ, այնուհետև տուփը հարմարեցրել էլեկտրոշարժիչին և փորձարկել ստեղծած սարքը խոտերի վրա: Արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները: Այդ պահից էլ սկսվել է ժամանակակից տրիմմերների պատմությունը:

Weed Eater Inc.- ի ապրանքային նշանը (բառացիորեն անգլերենից թարգմանած «մոլախոտ ուտող»), որը գրանցվել է այդ գյուտարարի կողմից 1971 թվականին, սկզբում շատ լավ շահույթ է բերել: Շուկան պատրաստ էր այդպիսի գյուտերի, և մարդիկ ուրախ էին իրենց փողերը տալ նորույթի համար: Բայց, չնայած գրանցված արտոնագրերին, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ այդպիսի «գյուտեր» են մուտք գործել շուկա, և մրցակցությունն աճել է: Ջորջը ընդունել է Emerson Electric ընկերության առաջարկը  և ներկայումս չբացահայտված գումարով վաճառել է  իր բիզնեսը: Ներկայումս «մոլախոտ ուտող» Weed Eater- ը գնվել է հայտնի Husqvarna Group ընկերության կողմից և շարունակում է ուրախացնել սպառողին նոր փոփոխություններով:

Ժամանակակից տրմմերները բաղկացած են ձողից, որի մի ծայրում կա էլեկտրական կամ բենզինային շարժիչ, իսկ մյուս ծայրին աշխատանքային գլխիկն է: Բացի շարժիչից (էլեկտրական կամ բենզին), տրիմմերները տարբերվում են աշխատանքային գլխիկի տեսակով, որի վրա կարող է լինել ձկնորսական նեյլոնե թել կամ դանակ: Ձկնորսական թելը կարող է լինել կարճ կոշտ կամ երկար, որը ոչ աշխատանքային վիճակում ​​կարող է «թաքնվել» աշխատանքային գլխիկի ներսում, այս դեպքում նեյլոնե թելը դուրս է գալիս  տրիմմերի աշխատանքի ընթացքում: Աշխատանքային գլխիկի վրա կարող են լինել նաև պողպատե շեղբեր կոշտ խոտ հնձելու համար, կամ էլ պլաստմասե դանակներ մարգագետնային խոտը հնձելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular