ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիսինջերն է Հունաստանի և Կիպրոսի առաջ մեղավոր թուրքական իմպերիալիզմին աջակցելու գործում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Realtribune.ru–ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շվեդիային և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուն աջակցելուց հրաժարվելը խոսում է այն մասին, որ Թուրքիան ավելի շատ բեռ է դարձել Արևմուտքի համար, քան ակտիվ դաշնակից: Նման կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ, նախկինում Պենտագոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։ «Իրաքը, Սիրիան, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը պայքարում են թուրքական ագրեսիայի դեմ։ Թուրքիան հալածում է կրոնական փոքրամասնություններին երկրի ներսում և դրսում։ Էթնիկ զտումները շարունակվում են: Չնայած այդ ամենին, Արևմուտքի կողմից Թուրքիային արդարացնելը շարունակվում է։ Դա մի քանի պատճառ ունի: Որոշ դիվանագետներ դեռ հավատում են այն Թուրքիային, որը նախկինում է եղել, չնայած չեն ընդունում այն, ինչ այսօր է: Մյուսները կարծում են, որ պատժիչ քաղաքականությունը կարող է Էրդողանին թույլ տալ խաղարկել ազգայնական խաղաքարտը, որպեսզի ուժեղացնի վերընտրվելու իր հնարավորությունները: Այնուամենայնիվ, հիմարություն է հավատալ, որ Էրդողանի նման իշխանության նկատմամբ ագահ մարդը կընդունի քվեարկության իր համար անբարենպաստ ցանկացած արդյունք: Մյուսները պարզապես կոռումպացված են և հույս ունեն մոտ մնալ թուրքական կերակրատաշտին»,- շեշտել է նա։ Փորձագետը նաև նշել է, որ Թուրքիային արդարացնելը նորություն չէ. ԱՄՆ–ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նման քաղաքականություն էր վարում մոտ կես դար առաջ, երբ գաղտնի աջակցում էր Թուրքիայի ներխուժմանը Կիպրոս։ «Ամերիկայի համար չկա պատճառ, որ արգելի թուրքերին ստանալ Կիպրոսի մեկ երրորդը, - խորհուրդ է տվել Քիսինջերը նախագահ Ջերալդ Ֆորդին, որը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժումից ընդամենը օրեր անց,– թուրքական մարտավարությունը ճիշտ է. վերցրու այն, ինչ ցանկանում ես, ապա բանակցիր հիմնվելով նոր ձեռքբերումների վրա»: Քիսինջերը Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջևիթի հետ զրույցի ընթացքում մասնավոր կերպով կանաչ լույս է վառել Կիպրոսի հողերի բռնազավթման համար։

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով այսօր խնդիրը միայն Էրդողանի մեջ չէ, այլ նաև նրա մեջ, որ Քիսինջերի արածը թուրքական իսթեբլիշմենտին ազդանշան է տվել, որ ագրեսիան աշխատում է, և որ Վաշինգտոնը պատրաստ է «թուրքական ավտոբուսի» տակ գցել ցանկացած փոքր երկիր։ Արդյունքում ոչ միայն Կիպրոսի հյուսիսային մասն է մնացել որպես Եվրոպայի վերջին օկուպացված տարածք, այլ նաև հիմա Էրդողանը կարծում է, որ ուժի կիրառմամբ կարող է հետ գրավել Էգեյան ծովի հունական կղզիները։ Ռուբինը համոզված է, որ Քիսինջերը սխալվել է, և այժմ «խիստ պատժամիջոցները Թուրքիայի դեմ, Կիպրոսի նկատմամբ ռազմական էմբարգոյի դադարեցումը և Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ–ի ուժերի հետագա տեղակայումը» կպահանջվեն պատմական սխալները շտկելու և նոր հակամարտությունը կանխելու համար։ Իսկ այդ ընթացքում Քիսինջերը պետք է ներողություն խնդրի Հունաստանից և Կիպրոսից, քանի որ չկա ավելի լավ միջոց Թուրքիային ցույց տալու այն, որ իմպերիալիզմի դարաշրջանն անցել է։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular