ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լիկյոր Տալլինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանի՞ սպիրտային խմիչք գիտեք, որը հավասար հաջողությամբ կարելի է խառնել թեյի, լիմոնադի կամ նույնիսկ կեֆիրի հետ: Հավանաբար քիչ: Նման ունիվերսալ լիկյորներից է էստոնական Տալլինյան լիկյորը՝ Vana Tallinn-ը, որը հաճելի է խմել թե՛ մաքուր տեսքով, թե՛ ամենաարտասովոր կոկտեյլների կազմում։

Այսօր Vana Tallinn ապրանքանիշի լիկյորների շարքը ներառում է 12 տեսակ։ Դրանց մեջ կա կրեմով, ֆրանսիական կոնյակի խառնուրդով և գրոգի խառնուրդով լիկյորներ։ Կա 45 աստիճան սպիրտայնությամբ լիկյոր և դրա 10 աստիճանով թեթևացրած տարբերակը, որը կոչվում է Vana Tallinn Winter Spice: Դրա ստեղծողները  լիկյորին ավելացնելով այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են դարչինը, հիլը և մշկընկույզը հաստատ ոգեշնչվել են Հյուսիսի դաժան գեղեցկությամբ: Իսկ ընդհանրապես, երբ գնում եք էստոնական Liviko գործարան, պարտադիր չէ, որ ամեն տեսակի լիկյորները միանգամից փորձեք: Ինչպես երևում է այդ գործարանի շրջայցից, լիկյորի ստեղծման գաղափարն առաջացել է 1960-ականներին, երբ քաղցր ոգելից խմիչքների նորաձևություն էր առաջացել: Նման արտադրություն ստեղծելու ծրագիրը մտել էր Էստոնական ԽՍՀ 60-ականների առաջին հնգամյա պլանի մեջ։ Խմիչքը ստեղծվել է ամենակարճ ժամանակում և արդեն 1962 թվականին այն վաճառքի է հանվել։ Առաջին Vana Tallinn-ը եղել է մուգ շագանակագույն ռոմի վրա հիմնված ըմպելիք: Որպես բուրավետիչներ օգտագործվել են ցիտրուսային յուղեր, դարչին և վանիլին։ Այն ժամանակ բոլոր բաղադրիչները գործարան են մատակարարել ԽՍՀՄ-ի բարեկամ երկրները։ Ռոմը եղել է կուբայական, իսկ համեմունքները հնդկական։ Ներկայումս մատակարարները փոխվել են՝ ռոմը բերում են Ջամայկայից, իսկ համեմունքներ հավաքում են ամբողջ աշխարհով մեկ։ Լիկյորի բաղադրատոմսը ներկայումս էլ գրեթե անփոփոխ է մնացել։ Միակ փոփոխությունը այն է, որ գլիցերին չի օգտագործվում, որը խորհրդային տարիներին օգտագործվում էր լիկյորն ավելի թանձրացնելու համար։

ԽՍՀՄ տարիներին անսովոր ծաղկբուրով նոր խմիչքը շատ արագ են սիրել ոչ միայն հենց էստոնացիները, այլ նաև սոցալիստական ճամբարի բոլոր այն բնակիչները, որոնք հնարավորություն են ունեցել փորձել այն: Ի դեպ, ներկայումս էլ այդ լիկյորը մնում է էստոնացիների սիրելի խմիչքներից մեկը։ Արտադրված ավելի քան 50 միլիոն լիտր լիկյորի կեսը խմել են հենց Էստոնիայում:

Սկզբում արտադրողները ցանկանում էին լիկյորին անվանել Vana Toomas (հին Թոոմաս), բայց հետո դրա փոխարեն որոշել են հավերժացնել Տալլինը։ Շշի ձևն, ի դեպ, դեռ կրկնում է Տալլինի քաղաքային աշտարակի ձևը։

Ներկայումս Տալլինյան լիկյոր կարելի է գնել աշխարհի 22 երկրներում։ Նույնիսկ Ավստրալիայում կարելի է այն գտնել ցանկության դեպքում, չնայած, իհարկե, այդ խմիչքի սիրահարների մեծ մասն ապրում է Բալթյան երկրներում և Ռուսաստանում: Տալլինյան լիկյորի ժողովրդականությունը հիմնված է երկու սյուների վրա՝ ամենաբարձր որակի բաղադրիչներ և դրանց հետ մշտական ​​փորձերի իրականացում: Ինչպես հավաստիացնում են գործարանում հիմա էլ ոչ ոք չգիտի այս կամ այն ​​տեսակ լիկյորի ճշգրիտ բաղադրատոմսը, և այդ գաղտնիքը վարպետից վարպետ է փոխանցվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular