Ծաղիկների և խոտերի փառատոն. Հայաստանում վերականգնում են նախնիների գիտելիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNtdtv.ru-ն գրում է, որ Հայաստանում Ծաղիկների և խոտաբույսերի փառատոնին սովորեցնում են տարբեր ձևերի և չափերի ծաղկեպսակներ հյուսել։ Տոնն ամեն տարի անցկացվում է երկրի հյուսիս-արևելյան Ենոքավան գյուղում։ Այնտեղ հարգանքի տուրք են մատուցում խոհանոցում և բժշկության մեջ բույսերի օգտագործման հայկական մշակույթին։
Այցելուների համար անցկացվում են տարբեր սեմինարներ՝ սովորեցնելով նրանց պատրաստել բուսական թեյեր կամ պատրաստել ավանդական ուտեստներ տեղական խոտաբույսերով: Ամենահետաքրքիր իրադարձություններից է ծաղիկներով զարդարված ամենագեղեցիկ ծաղկեպսակի մրցույթը։
Այցելու Վերոնիկա Վենյուկովան պատմել է. «Հենց որ եկանք այստեղ, մեզ հրավիրեցին ծաղկեպսակների մրցույթին մասնակցելու։ Շատ հետաքրքիր է, ես երբեք նման բան չեմ տեսել, շատ հետաքրքիր է ծաղկեպսակներ պատրաստելը, տեղում ինչ-որ բան անելը»:
Կազմակերպիչներն ասում են, որ ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաև իրենք հայերը, աստիճանաբար մոռանում են իրենց ավանդույթները։ Ըստ նրանց՝ Հայաստանում դեղաբույսեր մինչև վերջերս թեյի համար եղել են միայն ուրցն ու անանուխը։ Բայց փառատոնը կարող է շատ բան փոխել։
Փառատոնի համակազմակերպիչ Իրինա Չիբուխչանը պատմել է.
«Մենք ցանկանում էինք ուշադրություն հրավիրել այդ վերականգնվող ռեսուրսների վրա: Դրանք ուտելի խոտաբույսեր են, կան նաև կոսմետիկայի մեջ օգտագործվող դեղաբույսեր, որոշ բույսեր էլ օգտագործվում են շինարարության մեջ»։
Հայաստանի այդ տարածքում աճում են ավելի քան 300 տեսակի խոտաբույսեր։
Փառատոնի մասնակից Դանիել Զուրֆլուն պատմել է. «Գեղեցիկ տարածք է, տպավորիչ տեսարաններ, երբ մառախուղ չկա: Քանի որ տարիներ առաջ այստեղ եմ տեղափոխվել, արդեն վարժվել եմ հայկական կանաչեղեն ու խոտաբույսեր ուտելուն։ Նրանք շատ համեղ են»։
Մասնակիցները պատրաստել են աշխարհի ամենաերկար բրդուճը: Սա շաուրմայի նման մի բան է, միայն միջուկն է տարբեր, որը խոտաբույսերից և պանրից է։ Բրդուճի երկարությունը 56 մետր է ստացվել։ Դե, ի վերջո, իհարկե, պետք է նաև լավ պարել։
Փառատոնի կարգախոսն է. «Մենք պաշտպանում ենք այն, ինչ սիրում ենք. Մենք սիրում ենք այն, ինչ գիտենք»:
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 մասնակիցներ և ավելի քան 1000 հյուրեր։ Ի թիվս այլ բաների, նրանք նաև ցույց են տվել, թե ինչպես պատրաստել տիկնիկներ, բուսական կոսմետիկ միջոցներ և նույնիսկ արհեստագործական թուղթ խոտաբույսերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը