ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոկը կաշխատի, աշխատավարձ ու պարգևավճարներ կստանան. ո՞վ է մտածելու էներգետիկ համակարգի անվտանգության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՀԱԷԿ» ՓԲԸ և АО «Русатом Оверсиз» ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Օրերս կայացել է ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկանում ենք ՀԱԷկ-ի պաշտոնական կայքից:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանի խոսքով՝ Հայաստանում էներգետիկան ղեկավարում են մարդիկ, ովքեր այդ ոլորտից ընդհանրապես գաղափար չունեն, մտածում են միայն իրենց գրպանի մասին.

«Չգիտեմ որտեղ հավաքվել են և որոշում են կայացրել, բայց չէ՞ որ դրա համար կա հասարակություն, փորձագետներ, մասնագետներ: Այն մարդիկ, ովքեր աշխատում են ատոմակայանում, Մոսկվայից եկածները մտածում են՝ նոր բլոկ է, կկառուցեն, իսկ դա ինչպիսի պայմաններում կարելի է անել, ինչ ծավալներով և այլն, նրանց չի հետաքրքրում, որովհետև կյանքում չեն զբաղվել դրանով:

Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև 2011 թվականին, ես երկրում չէի, բայց տարին մեկ անգամ մեկ ամսով գալիս էի Երևան: Էլի հավաքվել էին, որոշել ռուսների հետ ատոմակայանում նոր ատոմային բլոկ կառուցել, որի հզորությունը 1060 ՄՎտ պետք է լիներ: Որպեսզի հասկանալի լինի, ներկայումս գործող բլոկների հզորությունը 385 ՄՎտ է: Պայմանագիր էին կնքել, մոտ 200 մլն դոլար ներդրում արել, մոտ 2 տարի այդպես աշխատել: Ես այդ ամենի մասին իմացա 2013 թվականին՝ Չինաստանում: Այդ տարվա սեպտեմբերին «Ռոսատոմ» ընկերության ներկայացուցիչները եկել էին Չինաստան, այնտեղ ես մոտեցա նրանց, ասացի, որ հարցեր ունեմ և բացատրեցի, որ Հայաստանում այդպիսի հզորություն ունեցող բլոկ կառուցելն անթույլատրելի է, այն դեպքում, երբ մեզ մոտ ամենամեծ հզորությունը օրվա երեկոյան ժամերին լինում է 1200 ՄՎտ: Իրենք շատ զարմացան, ասացին, որ հայկական իշխանություններն այդ մասին չէին զգուշացրել: Մի քանի ամիս անց Մոսկվայում «Ռոսատոմ»-ը հայտարարեց, որ պայմանագիրը Հայաստանի հետ չեղարկվում է, քանի որ դրա տեխնիկական պայմանները սխալ են եղել: Հետո հայտարարություն եղավ նաև այն ժամանակվա նախարարի կողմից, և բլոկի կառուցումը դադարեցվեց»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Մեր հարցին՝ միթե՞ պետական մակարդակով այս ամենը չի վերահսկվում, Արզումանյանը պատասխանեց.

«Դրա համար առաջ կար Էներգետիկայի նախարարություն, բայց պարոն վարչապետն այն վերացրեց: Անցել է 10 տարի, խոսակցությունները թարմացել են: Ինչպես 2011 թվականին, այնպես էլ հիմա, բանակցություններ վարողները էներգետիկ համակարգի անվտանգությունը իմացողներ, մասնագետներ չեն: 1300 ՄՎտ հզորությամբ բլոկը կազմում է մեր էներգոհամակարգի ամենապիկային հզորության 90-95 տոկոսը, ինչը սարսափելի է: Միջազգային էներգետիկ անվտանգությունն այդպիսի բաներ թույլ չի տալիս: Իրենք հիմա ինչ ուզում են, կարող են բանակցել, խոսքը կհասնի Միջազգային ատոմային անվտանգության գործակալությանը, նրանք էլ թույլ չեն տա: Այս մարդիկ մտածում են միայն իրենց շահույթի մասին. նոր բկոլ կկառուցեն, շինարարության ժամանակ գումար կունենան, բլոկը կաշխատի, աշխատավարձ ու պարգևավճարներ կստանան, բայց չեն մտածում, որ ամեն էներգետիկ համակարգ ունի անվտանգության կանոններ, որոնք նրանք կա՛մ չգիտեն, կա՛մ չեն ցանկանում իմանալ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular