ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում. Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կավելացնի իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում։ Նրա ելույթը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ 

Բայդենը, մասնավորապես, նշել է, որ դաշինքը պետք է կարողանա ետ մղել սպառնալիքները բոլոր ուղղություններով՝ թե՛ օդում, թե՛ ցամաքում, թե՛ ծովում։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների երկու լրացուցիչ էսկադրիլիա է ուղարկում Եվրոպա, իսկ ավիակիրների թիվը, որոնք գտնվում են Իսպանիայում ամերիկյան բազայում, չորսից կավելանա վեցի։ Բացի այդ, Վաշինգտոնը Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ Զինված ուժերի բանակի 5-րդ կորպուսի (ցամաքային զորքերի) շտաբը, ընդգծել է նախագահը։

Զորքեր Բալթյան երկրներում

ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Բալթյան երկրներում ռոտացիոն զորքերի թիվը, ասել է Բայդենը։

«Մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր ռոտացիոն ուժերը Բալթյան երկրներում»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ ԱՄՆ-ն ռոտացիոն սկզբունքով կապահովի «լրացուցիչ բրիգադի» առկայությունը Ռումինիայում, այն կներառի 3000 զինվորական և 2000 այլ աշխատակից։

ՀՕՊ Իտալիայում և Գերմանիայում

«Մենք պատրաստվում ենք լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայել Գերմանիայում և Իտալիայում»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 28-ին և կտևի մինչ հունիսի 30-ը։ Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular