ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք: Այն Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը ու մտահոգությունները՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը»,- Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Ստոլտենբերգը։

Հայտարարությունը բաղկացած է 10 կետից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

1. Ֆինլանդիան և Շվեդիան դատապարտում են բոլոր ահաբեկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձակումները։

2. Ֆինլանդիան և Շվեդիան պարտավորվում են կանխել/խոչընդոտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և բոլոր այլ «ահաբեկչական կազմակերպությունների» ու վերջիններիս հետ կապ ունեցող անձանց գործունեությունը:

3. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են կայացրել մեծացնել եռակողմ համագործակցությունը:

4. Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման պահանջները։

5. Ֆինլանդիան և Շվեդիան հետաքննություններ կսկսեն և կարգելեն PKK-ի և նրա բոլոր «մասնաճյուղերի» դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։

6․ Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր աջակցությունն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։

7. Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ, Ֆինլանդիան ու Շվեդիան չեն աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազմական թև) և գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում:

8. Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբեկչական հանցագործությունների մասին նոր և ավելի արդյունավետ օրենքը, իսկ կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:

9. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հաստատում են, որ իրենց միջև այլևս չկա սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգո։

10. Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ և կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբեկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաև Թուրքիայի դեմ բռնությունը խրախուսող գործունեության նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular