Ծանոթ ու միարժամանակ անհայտ…երաժշտական գործիք գուսլիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ պատմաբաններ համաձայն են այն կարծիքին, որ գուսլիները սլավոնական ծագում ունեն: Նրանց անունն ասոցացվում է աղեղնալարի հետ, որը հին սլավոնները անվանում էին «գուսլա», և որը խփելիս արձակում էր հնչեղ ձայն: Նման օրինակով ստացվել է ամենապարզ երաժշտական գործիքը, որը դարերի ընթացքում բարելավվել է և, ի վերջո, վերածվել է յուրօրինակ հնչյուններ արձակող երաժշտական գործիքի:
Օրինակ Վելիկի Նովգորոդում հնէաբանները գտել են փայտից պատրաստված գուսլիներ՝ ցնցող հեթանոսական զարդանախշերով: Մեկ այլ գտածո գործիքի երկարությունը ընդամենը 37 սմ էր, և այն զարդարված է սրբազան խաղողի որթի փորագրություններով և նկարազարդումներով:
Գուսլիների մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 6-րդ դարով: Դրանք սլավոնների մասին պատմող հունական ձեռագրերում են: Բայց բուն Հունաստանում այդ գործիքը կոչվել է այլ կերպ՝ կիֆարա կամ պսալտերիմ: Վերջինս հաճախ է օգտագործվել աստվածային ծիսակատարությունների ժամանակ:
Գուսլիների նման երաժշտական գործիքներ ունեցել են տարբեր ժողովուրդներ և այն նրանք անվանել են տարբեր կերպ: Ֆինլանդիայում դա եղել է կանտելեն, Իրանում և Թուրքիայում կանունը, Գերմանիայում ցիտրան, Չինաստանում գուցինը, Հունաստանում քնարը, Իտալիայում տավիղը, Հայաստանում քանոնը և այլն: Հետաքրքիր է այն, որ հիմնականում ամեն երկրում այդ գործիքի անվանումը գալիս է «շչալ» և «բվվալ» բառերից: Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանի որ գուսլիների ձայնը նման է բվվոցի:
Գուսլիները Ռուսաստանում չափազանց սիրված են եղել: Յուրաքանչյուր էպիկական հերոս կարողացել է նվագել դրա վրա՝ Սադկոն, Դոբրինյա Նիկիտիչը, Ալյոշա Պոպովիչը և այլն: Գուսլիները եղել են սկոմորոխների՝ թափառական երաժիշտների, հուսալի ուղեկիցները: Այդ երաժշտական գործիքով նվագել են ինչպես թագավորների այնպես էլ հասարակ ժողովրդի համար: 17-րդ դարի կեսերին դժվար ժամանակներ
են եկել սկամորոխների համար, քանի որ նրանց հաճախ ծաղրում էր թագավորական ազնվականությանը և եկեղեցական հեղինակությանը: Նրանց սկսել է սպառնալ մահապատիժ կամ աքսոր, իսկ երաժշտական գործիքները, ներառյալ գուսլիները, սկսել են ոչնչացնել որպես սատանայական իրեր:
Գուսլյարի՝ գուսլիներ նվագողի, կերպարը սլավոնական բանահյուսության և գրականության մեջ եղել է երկիմաստ: Մի կողմից, գուսլյարը կարող էր պարզապես զվարճացնել ժողովրդին, իսկ մյուս կողմից, շփվել այլ աշխարհի հետ և գաղտնի գիտելիքներ ունենալ: Այդ ամենի շուրջ կան շատ գաղտնիքներ և
խորհուրդներ, ուստի դա շատ հետաքրքիր թեմա է: Ժամանակակից աշխարհում ոչ ոք գուսլիները չի կապում հեթանոսության հետ: Եվ եկեղեցին ևս ինքնին դեմ չէ այդ գործիքին:
Գուսլիները երկար ճանապարհ են անցել և գոյատևել մինչ օրս: Եղել են քաղաքականության, հասարակության, հավատքի փոփոխություններ, բայց այդ գործիքը գոյատևել է և կարողացել մնալ պահանջարկված: Այժմ գրեթե յուրաքանչյուր սլավոնական ժողովրդական նվագախումբ ունի այդ երաժշտական գործիքը: Գուսլիները ստեղծում են անմոռանալի երաժշտություն իր հնագույն ձայնով և նվագելու պարզությամբ: Այն ունի հատուկ սլավոնական համ ու հոտ:
Չնայած այն փաստին, որ գուսլիները ներկայումս տարածված են մարդկանց շրջանում, դրանք սովորաբար պատրաստվում են փոքր արհեստանոցներում: Դրա շնորհիվ գրեթե յուրաքանչյուր գործիք անհատական և եզակի ստեղծագործական նմուշ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am