ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին մի քանի ժամ է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանին «մի քանի ժամ» է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվում է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։

Եթե ներդրողները գումարը չստանան մինչև վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան տեղի կունենա «դեֆոլտ», գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի համար սա կլինի արտաքին պարտքի առաջին դեֆոլտը վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։

Մոսկվան դեֆոլտին մոտեցել է Ուկրաինա զորքեր մտցնելուց անմիջապես հետո, բայց կարողացել է խուսափել դրանից՝ անցնելով վճարման այլ եղանակի, սակայն արդեն մայիսին ԱՄՆ իշխանությունները փակել են Մոսկվային  մանևրելու հնարավորություն տվող սողանցքը, գրում է Bloomberg-ը։

Այժմ համաշխարհային շուկաները բախվում են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է և ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը:

Տեսականորեն միջազգային վարկանիշային գործակալությունները պետք է դեֆոլտ հայտարարեն Ռուսաստանի նկատմամբ, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս նրանց բիզնես անել երկրում, նշում է Bloomberg-ը։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն ՍիլուանովՆ այս շաբաթվա սկզբին հրաժարվել է  Ռուսաստանի պետական պարտքի արտարժույթով վճարումների դադարեցումը դիտարկել որպես դեֆոլտ՝ ասելով, որ Մոսկվան «ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ բոլոր ներդրողներին միջոցներ ամբողջությամբ վճարելու համար»:

«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Ռուսաստանի Դաշնության համար պետական արտաքին պարտքը սպասարկելու համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անհրաժեշտ է՝ «դեֆոլտ» պիտակը կախելու համար։ Դուք կարող եք ցանկացած բան հայտարարել և փորձել պիտակ կախել: Բայց բոլորը, ովքեր հասկանում են, հասկանում են, որ սա դեֆոլտ չէ», - ասել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular