ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղաները և ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ Ապարանում սպանվածի հայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը։

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն  է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,- ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։

Հարցին, թե իրավապահ համակարգը քիչ լուր է հայտնում, իշխանավորները լռում են, սպանվածի հայրն ասաց, որ պետք չէ քաղաքականացնել, իրենց պահանջը մեղավորներին պատժելն է։

Հարցին՝ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և իշխանության այլ ներկայացոցիչներ եղե՞լ են հոգեհանգստին, սպանված Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․

«Ոչ, միայն մարզպետն է եղել։ Ասում են, որ միջադեպի տեսագրությունը եղել է, բայց ջնջվել է Էդգար Փարվանյանի պատկանող գազալցակայի տեսախցիկներից, հանել, տարել են։ Հիմա մենք կսպասենք ինչ գործողություններ են կատարում Քննչական կոմիտեն և ոստիկանությունը»։

Հարազատներից մեկն էլ նշեց, որ մինչև Փարվանյանները չհեռանան Ապարանից, իրենք հանգիստ չեն ապրելու։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով սպանվել է երկու երիտասարդ։ Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Այժմ հարազատները օբյեկտիվ քննություն են պահանջում, և պահանջում են, որպեսզի բացահայտվեն մեղավորները ու որ նրանք չապրեն ապարանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular