ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացել է համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում հունիսի 23-24-ը կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի (ՀԱՊԿ ԽՀԿ) XIII նիստը, որին մասնակցել են համապատասխան ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, պայմանագրի 30-ամյակի և ՀԱՊԿ 20-ամյակի տարում Խորհրդի նիստը բացել և մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարության անունից ջերմորեն ողջունել է գործընկերներին: Իր ելույթում գլխավոր վարչության պետը լուսաբանել է մի շարք խնդրահարույց հարցեր, ընդգծել է տեղեկատվական անվտանգության ապահովմանը և ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի ամրապնդման կարևորությունը:

«Այնուհետև, նիստը վարել է ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նախագահը, ով իր ելույթում ներկայացրել է 2022թ. առաջին կիսամյակի արդի սպառնալիքների պատկերը և մանրամասն նկարագրել է համակարգչային միջադեպերի արձագանքման ուղղությամբ ձեռնարկված համատեղ միջոցների դինամիկան:   

ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի անդամները քննարկել են տեղեկատվության անվտանգության առավել արդի սպառնալիքները, ինչպիսին են՝ ֆիշինգ և DDoS տեսակի հարձակումները: Անցկացրել են համեմատություն տեղեկատվության անվտանգության ոլորտում ընթացիկ և 2021թ. իրավիճակների միջև: Ընդգծել են համակարգչային հարձակումների հետևանքների բացահայտման, կանխարգելման և չեզոքացման, ինչպես նաև համակարգչային միջադեպերի արձագանքման հարցում տեղեկատվական փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԱԾ-ից նաև հայտնում են. «Նիստի մասնակիցները դիտարկել են հարձակումների բնույթը, կարևորել են տեղեկատվական անվտանգության հարցերում օգտվողների իրազեկվածության բարձրացման նշանակությունը։ Փոխանակվել են նաև ֆիշինգային աղբյուրների գործունեությանը հակազդելու հարցում մոտեցումների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Քննարկել են բոտ-ցանցերի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները, ընդգծվել է կապի օպերատորների հետ փոխգործակցության կարևորությունը։ Դիտարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կիրառվող մոտեցումները և փորձառությունները։ Քննարկել են նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակին նախատեսվող համակարգչային անվտանգության տեխնիկական վարժանքների անցկացման մտահաղացումը և նախապատրաստումը»։ 

Նիստի պատվիրակները փոխանակվել են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբերվտանգներից պաշտպանության ապահովմանն ուղղված դրական փորձով, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթներում տեղ գտած համակարգչային միջադեպերի մասին տվյալներով և ազգային կոնտակտային կետերի կողմից տրամադրված տեղեկատվական-վերլուծական նյութերով։

Նշվում է, որ հայկական կողմը, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի՝ ընթացիկ տարում արդիականացում անցած օբյեկտներից մեկի օրինակով, մասնակիցներին ծանոթացրել է համակարգչային հարձակումների հակազդման ընդարձակ ծրագրա-սարքային համալիրին։ Քննարկվել է աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ հետագա համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular