ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիչ խոսել և շատ աշխատել. Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու ԱՏՁՄ-ն «Արարատբանկի» հովանավորությամբ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ին և 11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը, որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ: Իսկ հունիսի 23-ին արդեն ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի և ԱՏՁՄ-ի միջև: Ըստ հուշագրի, «Արարատբանկն» ստանձնեց մրցույթի գլխավոր հովանավորի դերը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Լրագրողներին որոշակի մանրամասներ ներկայացվեցին սպասվող մրցույթից:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հիշեցրեց՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ.-ին: «Այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում ԱԹՍ-ների կամ օդային ռոբոտաշինության ոլորտում, բնական շարունակությունն է դեռևս սրանից տասը տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից սկսված ռոբոտաշինության դասընթացների, այս ուղղության զարգացման: Այս տարվա մասնակից թիմերի գերակշիռ մասը դպրոցական թիմեր են, որոնք ներկայացնում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Անցած տարվանից սկսած մեծացրել ենք նաև ԱԹՍ-ների լաբորատորիաների թիվը և Հայաստանի տարբեր շրջաններում ունենք 10 լաբորատորիա, որտեղ հաճախում են ավագ դպրոցի արմաթցիները»,-նշեց Չոբանյանը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը հիշեցնում է 2014 թ.-ը, երբ տեղի է ունեցել ԱԹՍ առաջին մրցույթը՝ ԱՏՁՄ կողմից, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ: «Հիմնադրամը, շարունակելով այդ ավանդույթը, 2021 թ.-ին ԱՏՁՄ-ի, ԱԻՆ-ի, ԲՏԱ նախարարության  և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Հաւք» ԱԹՍ 2021 թ.-ի մրցույթը: Այդ տարի որպես գործընկեր հանդես եկավ «PicsArt» ընկերությունը՝ հանձին Հովհաննես Ավոյանի, որը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդ տրամադրեց թիմերին: Այս տարի ԱՏՁՄ-ի հետ կրկին կազմակերպում ենք մրցույթը, մեզ հաճելիորեն զարմացրեց «Արարատբանկն»՝ ի դեմ Մհեր Անանյանի: Բանկն այս տարի մեր մրցույթի գլխավոր հովանավորն է, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,-նշում է Վարդանյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը փոխադարձում է իրեն և բանկին ուղղված շնորհակալությունները, ասում է՝ ուրախ է, որ մեր հանրապետությունում նման նախաձեռնություններ կան: «Մեր բանկի ամբողջ թիմը սրտանց միանում է այս նախաձեռնությանը, մարդկային առումով փորձում ենք լինել նման նախաձեռնությունների կողքին: Ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ մեր ապագան, մեր ամենօրյա հաջողությունները կախված են յուրաքանչյուրիցս, ոչ թե ինչ-որ մեկից»,-ընդգծեց Անանյանը: «Փաստը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տարբեր ոլորտներում բազմապիսի նախաձեռնություններից որոշում կայացվեց օժանդակել հենց այս մրցույթի անցկացմանը: Անանյանն ընդգծեց՝ բանկը, որպես կառույց, փորձում է լինել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ունենալով ստեղծագործ մտքեր, ոչ միշտ են կարողացել այդ մտքերը գեներացնել և արդյունքներ ստանալ: Մտքերի առումով որևէ խնդիր չենք ունեցել, բայց միտքը գործ դարձնելու մասով միշտ խնդիրներ ունեցել ենք: Մեր հարևան երկրների օրինակը կարող է այլ լինել՝ այլ երկրներից մտքեր վերցնելով, իրենք դրանք գործ են սարքել: Դա մեր թույլ կողմն է եղել: Հիմա պետք է ազգովի կարողանանք մեր մեջ ուժ գտնել մեր բոլոր թերությունները հասկանալ, մեր բացթողումները գնահատել, տարիներից եկած մեր ավելորդ ոգևորությունը դնել մի կողմ և սկսել գործով զբաղվել: Իսկ դա նշանակում է քիչ խոսել և շատ աշխատել: Նախաձեռնող խմբի հետ շփվելով տեսնում եմ, որ այս մարդիկ հակված են նման գործելաճով աշխատելու և արդյունքներ գեներացնելու: Հենց սա է այս նախաձեռնության և ստեղծագործ խմբի կողքին կանգնելու առաջին պատճառը»,-արձագանքեց բանկի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց մանրամասներ հենց բուն մրցույթից: «2021 թ.-ին մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ: 2022 թ.-ին ներկայացվել է մասնակցության 106 հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են: Այս 106 թիմից մնացել է 66-ը: Մրցույթն անցկացվելու է Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում, որն ունի ԱԹՍ-ների համար նախատեսված թռիչքուղի, հանդիսատեսի համար այս տարի շատ ավելի հարմարավետ պայմաններ են լինելու: Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների հավաքում և հեղուկ նյութերի սփռում: Այս խնդիրների լուծումն էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացրեց Քերոբյանը:

Վերջում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրումը, որն ազդարարեց երկարատև համագործակցության սկիզբը:

Լուսինե Առաքելյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular