ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ:

«Իմ նպատակն առաջվա նման մտահոգությունն Է, որպեսզի նրանք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) կարողանան անդամակցել (ՆԱՏՕ-ին) ամենամոտ ժամանակներս,- ասել Է Ստոլտենբերգը հունիսի 22-ին Բրյուսելում կայացած միջոցառմանը, որը կազմակերպել Էր ամերիկյան Politico թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:- Ես չեմ կարող դա երաշխավորել, բայց ես ասում եմ, որ դա դեռեւս իմ նպատակն Է»: Ինչպես գրում Է թերթը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կորցնում լավատեսությունը ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների անդամակցության առիթով, չնայած Թուրքիայի առարկությանը:

«Դա առաջին անգամը չԷ, երբ (ՆԱՏՕ-ի գծով) մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մյուսների հետ»,- հիշեցրել Է նա:

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին Ստոլտենբերգին են հանձնել Հյուսիսատլանտայն դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այն ժամանակ հայտարարել Է, որ Անկարան հավանություն չի տա այդ երկրների ընդունմանը ՆԱՏՕ, քանի դեռ նրանք չեն որոշի իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:

Հունիսի 20-ին Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք Բրյուսելում անցկացրել են հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Ստոլտենբերգն այն համարել Է կառուցողական՝ հավելելով, որ Անկարան ունի օրինական անհանգստություններ, որոնք անհրաժեշտ Է վերացնել: Թուրքիայում հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular