Ընտանեկան բժիշկ Չուդակովը նախազգուշացրել է ամառային սեզոնին COVID-19-ի վտանգի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRueconomics.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է ամառային սեզոնին, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ընտանեկան բժիշկ Սերգեյ Չուդակովը։
Մասնագետի խոսքով երբ օրգանիզմը գերտաքանում է, իմունիտետը նվազում է, ուստի մարդը կարող է ավելի քիչ դիմացկուն դառնալ վիրուսների և բակտերիաների նկատմամբ։ Այդ ֆոնին բժիշկը խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ COVID-19-ով չվարակվելու համար։
«Եթե անգամ դիմակ կրելը չեղյալ է հայտարարված, բայց մարդը ճանապարհորդում է խիտ ծանրաբեռնված տրանսպորտով, ապա ավելի լավ է դիմակ կրել այդ ժամանակահատվածում։ Եթե մարդը ձեռքերը լվանալու հնարավորություն չունի, ապա այս պահին էլ դեռ պետք է օգտագործել ախտահանիչները»,- Չուդակովի խոսքերն է մեջբերել «Известия» հրատարակությունը: Ըստ բժշկի նաև իմունիտետն ամրապնդելու համար խորհուրդ է տրվում չմոռանալ վիտամինների ու դեղամիջոցների մասին, մասնավորապես էխինացեա, ցինկ կամ սելենի պարունակությամբ պրեպարատների մասին: