ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերջին շրջանում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում և այլ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմող քաղաքացիների թվի աճը և խնջույքներից, դպրոցական էքսկուրսիաներից հետո գրանցվող աղիքային վարակների բռնկումները` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնությունը` պաշտպանվելու այս սեզոնին ակտիվացող աղիքային վարակիչ հիվանդություններից։

«Շոգ եղանակը նպաստավոր է ախտածին մանրէների արագ բազմացման համար, ուստի անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմում չպահպանվող մթերքները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։

Կարևոր է բնության գրկում անցկացվող խնջույքները և էքսկուրսիաները կազմակերպել ճիշտ.
շուտ փչացող մթերքը տեղափոխեք սառնարան֊պայուսակներով, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղ հասնելուն պես, մթերքը տեղափոխեք սառնարան կամ հնարավորինս սառը տեղ,
սահմանափակեք խնջույքներին երշիկեղենի, կաթնամթերքի, ձվի, կրեմային հրուշակեղենի, մայոնեզով աղցանների օգտագործումը,
խուսափեք ոչ լավ եփված միս ուտելուց,
մանրակրկիտ լվացեք մրգերը, բանջարեղենները, պտուղները,
բնության գրկում մթերքը պահեք փակ տարաներով կամ տոպրակներով, հեռու միջատներից և կենդանիներից,
խուսափեք խնջույքի ընթացքում բազմազան ուտելիքներ օգտագործելուցխմեք մաքուր ջուր` եռացրած կամ շշալցված։

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և անհապաղ դիմեք բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

Հիշե’ք, ամռանը աղիքային վարակիչ հիվանդություններից հատկապես տուժում են երեխաները, ուստի անվտանգ վարքագիծն ու հետևողականությունը կպաշտպանեն ձեզ և ձեր երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular