ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ այս իրենց քայլով միասնական Արեւմուտքը Վրաստանին ավելի է մղելու Ռուսաստանի գիրկը. Արգիշտի Կիվիրյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Եվրոհանձնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել են։ Հարց է ծագում թե ինչու։ Իհարկե, այստեղ կարելի է նշել, որ ես ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Թիֆլիսը հրաժարվեց դառնալ Արեւմուտքի ձեռքում կույր գործիք, ու անգամ հրաժարվեց միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սակայն պատճառը միայն դա չի, այլ դա հավանաբար շատ ավելի խորքային եւ հեռահար ստրատեգիայի արդյունք է։ Ակնհայտ է, որ այս իրենց քայլով միասնական Արեւմուտքը Վրաստանին ավելի է մղելու Ռուսաստանի գիրկը։ Հարց է ծագում թե ինչու։ Եւ այնտեղ կա մեկ քաղաքական տրամաբանական բացատրություն՝ Վրաստանին, իսկ դրա հետ միասին ողջ Անդրկովկասը հանձնում են Ռուսաստանին, որպեսզի Մոսկվային վերջապես ցամաքային սահմանով մոտեցնեն Թուրքիային ու այդ կերպ վերջապես կարողանա կյանքի կոչել ռուս-թուրքական պատերազմը, ինչը այսքան տարի հանդիսանում է անգլո-սաքսոնների անթաքույց երազանքը։ Երբ ժամանակին Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի ազդեցության գոտուց եւ ռուսները ստիպված եղան անգամ իրենց զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, Մոսկվան սկսեց Անդրկովկասի նայել կարելի է ասել մատների արանքով, քանի որ առանց Վրաստանի անհնարին է լիարժեք կերպով վերահսկել ողջ Անդրկովկասը։ Մոսկվան անգամ չուներ ցամաքային ճանապարհ, որպեսզի լիարժեք կարողանար սպառազինություն հասցնել եւ հայերին եւ մատակարարել Հայաստանում գտնվող իր ռազմաբազան՝ օդային ճանապարհով ամեն տեսակի զենք չես բերի, իսկ ինչ էլ բերվում էր, բավականին թանկ էր նստում։ Հենց այդ պատճառով էլ տարների ընթացքում Մոսկվայի ներկայությունը ու իր ազդեցությունը Անդրկովկասում դառել էին շատ նոմինալ։ Իսկ հիմա եթե Արեւմուտքը Վրաստանին Տրոյական ձիու կարգավիճակով նվիրի Մոսկվային, ակնհայտ է, որ այդ պարագայում ռուսների մոտ նորից կառաջանա գայթակղությունը իր տակ վերցնելու ողջ Անդրկովկասը, իսկ դա հենց ինքնին նշանակում է շատ կոշտ դիմակայություն այս տարածաշրջանում արդեն բավականին պնդացած եւ արմատավորված Թուրքիայի հետ։ Եւ այդ իրավիճակում ու դրանից բխող զարգացումները մեխանիկորեն ընդունակ են կյանքի կոչել համապատասխան կենտրոնների կողմից այդքան սպասվելիք ռուս-թուրքական պատերազմը։ Առավել եւս, որ եթե մինչ այդ այդ երկու պետությունները չունենալով ցամաքային սահման, վերջին տասնամյակներում կարողանում էին խուսափել լիարժեք պատերազմից, ապա այդ կերպ կլուծվի նաեւ այդ խոչընդոտը, առավել եւս որ համ ռուսները, համ թուրքերը առավելապես ցամաքային պատերազմներ վարող ազգեր են, երկուսի նավատորմին էլ թույլ չի տալիս ցամաքային հպման կետեր չթւնենալու դեպքում վարելու ծովային կամ օդային լիարժեք պատերազմներ։ Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու համար զոհաբերվել ա Արցախը, ինչն ա խանգարում որ զոհաբերվի նաեւ Վրաստանը..

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular