Google Bay View-ի նոր օֆիսային տարածքը նախագծված է ժամանակակից բնապահպանական չափանիշներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWylsa.com-ը գրում է, որ Google ընկերությունը պաշտոնապես բացել է իր նոր Bay View կենտրոնակայանը Մաունթին-Վյուում: Այդ նոր օֆիսային տարածքը նախագծվել է ինքնուրույն և հաշվի առնելով ժամանակակից բնապահպանական չափանիշները:
Անմիջապես աչքի է ընկնում տանիքը, որը բաղկացած է արծաթագույն արևային մարտկոցներից։ Google-ում դրանք անվանում են «վիշապի թեփուկի տեսքով արեգակնային մաշկ»։ Վահանակները ապահովում են արտադրական տարածքի էներգիայի սպառման մոտ 40%-ը: Մոտակայքում գտնվող հողմակայաններն էլ շենքը ապահովում են առանց ածխածնի էներգիայով մինչև 90%-ով: Պատուհաններն ունեն ավտոմատ վարագույրներ, որոնք բացվում և փակվում են ցերեկային ժամերին, իսկ լուսամուտները մոդելավորում են բնական լույսը: Օդափոխությունում օգտագործվում է միայն արտաքին օդը: Շինանյութերն ընտրվել են այնպես, որ թունավոր չլինեն։
Ստեղծված վերգետնյա լճակները անընդհատ հավաքում են անձրևաջրերը, իսկ կեղտաջրերի մաքրման համակարգերը ծառայում են որպես ջրի ցիկլային շրջանառության աղբյուրներ: Աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են գրասենյակ հիբրիդային աշխատանքային գրաֆիկով աշխատելու համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]