ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկակ Արշամյանի «համահայկական» ֆիասկոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի սեպտեմբերին Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը և հանրությանը վստահեցնում էին, որ այդ նշանակումով հիմնադրամի պատմության մեջ նոր էջ է բացվելու: Նոր էջ իսկապես բացվեց, սակայն, թե որքանով է այդ էջը հիմնադրամի պատմության մեջ հիշվելու որպես պատմական՝ դժվար է ասել,  թերևս՝ պատմական ձախողված և պատմական  սկանդալային:

Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել են և այսօր Արշամյանի ղեկավարած հիմնադրամը զբաղված է դիցուք՝ հետևյալ խնդիրների լուծմամբ: Մասնավորապես` հիմնադրամը  հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով` առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում, Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:

2018-ին Արշամյանը հիմնադրամը հայտարարեց, որ հիմնադրամը պետք է ներգրավվի ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման գործում, այլ նաև բովանդակային ծրագրեր իրականացնի. «Դրա արդյունքում մտքի լուրջ թռիչք կունենանք Հայաստանում: Նախատեսվում է առաջիկա երկու ամսում բարձր տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր իրականացնել»:

Մեկ տարի առաջ էլ հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80%-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն` հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սակայն, հիմնադրանի տնօրեն Հայկակ Արշամյանը այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ուներ։

Հայկակ Արշամյանին հաջողվեց նաև գրեթե անհնարինը՝ մսխել սփյուռքի վստահությունը: Այդ մասին են խոսում հիմնադրամի կազմակերպած ամենամյա թելեթոնների ընթացքում հավաքագրած գումարները և սփյուռքից հնչող անհարմար հարցերը՝ կապված 2020-ին հիմնադրամին ուղղված հանգանակությունների ճակատագրի հետ:

Արշամյանը նաև հայտարարում էր, որ իր ղեկավարած հիմնադրամի նպատակն է լինելու համահայկական բյուջեի ձևավորումը, վստահաբար կարող ենք փաստել, որ այդ նպատակին հասնելուց Արշամյանը դեռ շատ հեռու է:

Մամուլը այս ընթացքում նաև գրեց ռուսաստանաբնակ գործարարների բոյկոտի մասին, որոնք հրաժարվում էին իրենց քսակները բանալ Արշամյանի ղեկավարած հիմնադրամի առջև: Ինքը` Արշամյանը, իհարկե, հերքեց այդ լուրը, սակայն, ինչպես ասում են՝ չկա ծուխ առանց կրակի:

Չորս տարի առաջ Հայկակ Արշամյանը հայտարարում էր, որ իր նպատակն է Հայաստանը դարձնել բոլորիս երազած երկիրը, դժվար թե Արշամյանի երազած երկիրը լիներ այն Հայաստանը, որում այսօր բոլորս ապրում ենք, համահայկական ներուժը ժողովել այդպես էլ չստացվեց, փոխարենը` Հայկակ Արշամյանը չորս տարիների ընթացքում հաջողեց արձանագրել համահայակական ֆիասկո....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular