Թխվածքների թագուհին. ինչպես են Հայաստանում պատրաստում Գավառի հայտնի փախլավան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ Գավառի փախլավան ներառված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դրա պատրաստումը ժամանակատար ու տքնաջան մի ամբողջ ծես է։ Թխվածքը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար։
Թխվածքների թագուհի. այսպես են անվանում փախլավային Գավառում։ Պատրաստվելու համար պահանջվում է մի ամբողջ օր։ Մինչև խմորի հասունանալը նախապատրաստում են միջուկը։ Եռման ջրի մեջ եռացրած ընկույզը մաքրում են և ավելացնում շաքարի մանրացված կտորներ։ Միայն մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ է հինգ կիլոգրամ լցոն: «Փախլավան բաղկացած է երկու բառից՝ «փախնել» և «լավաշ»: «Փախնել» հայերեն նշանակում է «փախչել», իսկ լավաշը հայկական ավանդական հացն է։ Բառացիորեն ստացվում է «լավաշի փախուստ»:
Այսինքն անունը պարունակում է լավաշի թերթերը ձեռքից ձեռք նետելու գործընթացի նկարագրությունը, դրանք կարծես փախչում են, իսկ արհեստավորների ձեռքերն անընդհատ վերցնում են դրանց»,- ասել է ձեռնարկության աշխատակից Ամալյա Զոլյանը։ Խմորը փաթաթելու և անվերջ օդ նետելու գործընթացին կարելի է նայել։ Եթե ամեն ինչ ճիշտ է արված, թերթերը չեն պատռում։ Հիմնականը փորձն է: Իսկական Գավառի փախլավան բաղկացած է 24 բարակ շերտերից՝ ըստ օրվա ժամերի քանակի։ Այդ շերտավորումը տեղական այդ քաղցրավենիքի հիմնական տարբերությունն է:
«Խմորը խմորիչով է, բաղադրիչները պարզ՝ ձու, կարագ, թթվասեր և ալյուր։ Ամեն ինչ խառնում ենք, խմորը փափուկ է, բայց չկպչող։ Բայց ամենակարևոր բաղադրիչը սերն է, ամեն ինչ պետք է սիրով անել»,- ասել է ձեռնարկության աշխատակից Զարուհի Տոնոյանը։ Համեղ ուտեստի բաղադրատոմսը ժամանակակից Գավառ են բերել 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի վերաբնակները։ Սկզբում այն կոչվել է Բայազետյան։ Փախլավան համարվել է մեծահարուստների խմորեղեն:
Այն պատրաստվել և մատուցվել է մեծ արծաթե սկուտեղների վրա։ Այժմ բաղադրիչները հասանելի են բոլորին, ուստի այն ընտանեկան, հարսանեկան և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ատրիբուտներից մեկն է: «Փախլավան ջեռոցից հանելուց հետո առատորեն լցնում են մեղրով։ Ոչ թե շաքարի օշարակով, այլ բնական և
բուրավետ մեղրով: Դա հերթական տարբերությունն է Գավառի փախլավայի և մյուսների միջև»,- ասել է ընկերության աշխատակից Զարուհի Տոնոյանը։
Գավառի փախլավան մատուցվում է հատուկ ձևով՝ լավաշի վրա։ Անկյունագծով կտրատված այն երկար ժամանակ է պահպանվում չկորցնելով իր համային և որակական հատկությունները։ Ընկույզն ու մեղրը մրսածության դեմ լավագույն միջոցներն են։ Դրանք նաև օգնում են հագեցնել քաղցը և միևնույն ժամանակ չեն
վնասում կազմվածքին։ Այդ քաղցրավենիքը արժանիորեն համարվում է սև դառը սուրճի հիանալի հավելում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը