ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Գասպարյանի տապալված «պայքարը» կրիմինալի, ԽԾԲ-ի և բյուջեի մսխման դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով անդրադառնալ այն պաշտոնյաներին, ովքեր ձախողել են իրենց վստահված ոլորտները, այսօր կխոսենք Էջմիածնի կին քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին, ով 2018-ից ի վեր զբաղեցնում  է այդ պաշտոնը:

Առաջին քայլը, որ արեց առաջին կին քաղաքապետը, դա հայտարարելն էր, որ քաղաքում տիրող քրեական իրավիճակին վերջ է տրվելու: Նա պնդում էր, որ նախկին բռնապետական կարգերը քաղաքից վերանալու են: Թե որքանով Գասպարյանը հաջողեց իր այս առաքելության մեջ, դժվար չէ գնահատել: Էջմիածինը այսօր անգամներ ավելի քրեականացված է, քան մինչ հեղափոխությունն էր: Չկա այնպիսի օր, որպեսզի քաղաքի բանուկ հատվածներում չհնչեն կրակոցներ և տեղի չունենա քրեական ռազբորկաներ: Ավելին` հենց Գասպարյանի ղեկավարության ընթացքում էր, որ ՀՀ նորագույն պատմության մեջ առաջին անգամ հարձակում կազմակերպվեց Մայր Աթոռի վրա, սպառնալիքներ էին հնչում անգամ կաթողիկոսի հասցեին, սակայն Գասպարյանը այդ ամենը չնկատելու տվեց:

Էջմիածնի քաղաքապետը ընտրվելուց հետո նաև որոշում էր կայացրել, որով քաղաքում սկսվելու է «խելացի» կանգառների տեղադրման գործընթացը: Սա ինքին ողջունելի նախաձեռնություն է, սակայն հանրությունը այդպես էլ ականատես չեղավ այդ կանգառների աշխատանքին:

Դիանա Գասպարյանը ակնհայտորեն սխալ էր հասկացել հեղափոխությունից հետո հնչած՝ անիմաստ ծախսերը կրճատելու մասին Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորը: 2020 թվականին Էջմիածնի քաղաքապետը, իր խոսքերով, աննախադեպ տոնածառ էր գնել համայնքի համար: Գինն էլ էր աննախադեպ՝ 12,000,000 դրամ: Մինչդեռ, ի տարբերություն գնի, տոնածառը բնավ էլ աննախադեպ չէր, այլ նույնությամբ կրկնում էր 2015-ին Վիլնյուս քաղաքում տեղադրված տոնածառը:

Մինչ օրս Գասպարյանը իր ձեռքբերումների շարքում ներկայացնում է Ֆրանսիայից իբրև բարի կամքի դրսևորում նվեր ստացած ավտոբուսների Էջմիածին հասնելը: Պատկերացնելն է անգամ դժվար, թե ինչ տիտանական ջանքեր են գործադրվել «դարի գործարքը» կյանքի կոչելու նպատակով: 

Ներդրումային խոստացված բումը Էջմիածնում, իհարկե, նույնպես գրվեց սառույցին: Այդ իսկ պատճառով բյուջեն լցնելու տարբերակներից քաղաքապետը ընտրեց մարդկանց գրպանները մտնելը:  Այն պահին, երբ ամբողջ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական, ֆինանսական լրջագույն ճգնաժամի մեջ, քաղաքապետարանում գույքահարկի պարտքեր էին բռնագանձում, այն էլ՝ միլիոնների հասնող: Այսպես, մի քաղաքացուց բռնագանձվել է 643 հազար 290 դրամ, մեկ այլ քաղաքացուց բռնագանձվել է 790 հազար 50 դրամ: Միևնույն ժամանակ քաղաքապետը որոշել է նաև լավություն անել քաղաքի բուժաշխատողներին և վերջիններիս համար 180 հազար դրամի կեքս է պատվիրել: 

Ավելին` ԽԾԲ-ի դեմ պայքար հայտարարած քաղաքապետը, ով պետք է վերացներ նման բարքերը, համայնքից որոշում է կայացնում, որով 306240 դրամով հողամաս է վաճառվել մի քաղաքացու, ով գրանցված է այն նույն հասցեում, ինչ 2012-ին Էջմիածնի ավագանու անդամ հանդիսացող անձը:

Էլ ավելի հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս, երբ ավելի խորն ենք փորում: Դավիթ Կոնդյանի հետ նույն հասցեում է գրանցված քաղաքացի Գոհար Ինջիղուլյանը, իսկ բուժաշխատողների համար նախատեսված կեքսերը, ինչպես գիտենք, գնվել են Սուսաննա Ինջիղուլյանից: Բացի այդ՝ 240 հազար դրամ էլ հատկացվել է տորթերի և ձեռք են բերվել դրանք նույնպես Սուսաննա Ինջիղուլյանից:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ գազալցակայան կառուցելու թույլտվություն է տրվել Աշոտ Միրզոյան ԱՁ-ին: 

Ուշագրավն այն է, որ 2020-ին Էջմիածնի ավագանու անդամ էր Միրզոյան Արամայիս Աշոտը: Ինչպես տեսնում ենք՝ այս դեպքում էլ ակնհայտ է ավագանու անդամի ընտանիքի անդամին «լավ աչքով» նայելու փաստը: 

Ահա այսպես է Դիանա Գասպարյանը «շենացրել» հարազար համայնքը և «վերջ տվել» նախկինների բարքերին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular