ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի գերիների թիվը հասել է 6489-ի. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը բացել է մայրցամաքով դեպի Ղրիմ ճանապարհային երթևեկությունը և պայմաններ է ստեղծել Դոնբասի և Ուկրաինայի տարածքի հետ երկաթուղային հաղորդակցությունը վեց հատվածով վերականգնելու համար։ Այս մասին երեքշաբթի գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ ռուս զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Սևերոդոնեցկի բնակելի թաղամասերը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքի զգալի մասը, իսկ Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են բարձել հացահատիկ:

ՏԱՍՍ-ը հավաքել է Շոյգուի հիմնական հայտարարությունները։

Ղրիմ տանող միջանցքի մասին

«Ռուսաստանի տարածքից մայրցամաքով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցություն է բացվել»,- ասել է նախարարը։ Նախկինում Ռուսաստանի տարածքի հիմնական մասից թերակղզի հնարավոր էր հասնել միայն Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջով։

Բացի այդ, պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի տարածքի միջև վեց հատվածներով լիարժեք երկաթուղային տրանսպորտի վերականգնման համար։

«Մենք սկսել ենք ապրանքներ մատակարարել Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 1200 կմ երկարությամբ երկաթուղի։

Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստների մասին

Ռուս զինվորականները, հիշեցրել է նախարարը, ավարտել են Մարիուպոլի նավահանգստի ականազերծումը. այն գործում է նորմալ և ընդունել է առաջին բեռնատար նավերը։ Բացի այդ, սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը, որը գտնվում է Զապորոժիեի շրջանում։

«Գերագույն հրամանատարի անունից մենք պատրաստ ենք հացահատիկ բեռնել այս նավահանգիստներում»,- հավելել է Շոյգուն։

Անցած ուրբաթ Պուտինն առաջարկել էր առանց որևէ պայմանի ուկրաինական հացահատիկի արտահանումը կազմակերպել ռուսական կողմի վերահսկվող նավահանգիստներով, այսինքն՝ Բերդյանսկով և Մարիուպոլով։

Դոնբասում առաջխաղացման մասին

Ռուսական ուժերն ազատագրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասը Սևերսկի Դոնեցկի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ասել է պաշտպանության նախարարը։

Ուկրաինական կորուստների մասին

Ուկրաինացի զինվորների ընդհանուր թիվը, որոնք հանձնվել են, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հասել է 6489-ի, միայն վերջին հինգ օրվա ընթացքում 126 մարդ է հանձնվել, ասել է Շոյգուն։

Միաժամանակ նա տվյալներ չի ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի և այս երկրի իրավապահ մարմինների սպանված և վիրավորված զինծառայողների մասին։

Խոսելով արտերկրից Կիևին մատակարարվող ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին՝ նախարարը նշել է, որ վերջին տասը օրվա ընթացքում ոչնչացվել է 155 մմ տրամաչափի 21 հաուբից, 16 անօդաչու թռչող սարք, 12 զրահամեքենա և երկու բազմակի հրթիռային կայան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular