ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի խորհրդականը Վաշինգտոնում պաշտոնյաների հետ քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է  «Թուրան» գործակալությունը։

Հաջիևը  Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և նախագահ Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ժամեր առաջ դրանց կազմակերպման փաստը հաստատել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը պարոն Հաջիևին կփոխանցի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի շփումներին ցուցաբերվող աջակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Դա ներառում է թե՛ մեր դերակատարությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և թե՛ աջակցությունը Եվրամիության կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերին, որոնց նպատակն է մերձեցնել կողմերի մոտեցումները», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

«Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատում այն նշանակալի պատմական և դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրում են Ադրբեջանն ու Հայաստանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», -  հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular