ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել են միասնական քննությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է   «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների  միասնական քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջելով  Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի քննասենյակներում՝ որևէ խնդիրներ չի նկատել, և ամեն ինչ ընթանում է ըստ ընթացակարգի:

«Դիմորդներն էլ փաստեցին, որ որևէ արտառոց խնդիր չկա: Դիմորդների ընդհանուր թվի շատ մեծ փոփոխություններ չկան, բայց, կախված մասնագիտություններից, տարբերություններ կան, իհարկե: Կան մասնագիտություններ, որ նվազել են, իսկ որոշ տեղեր աճել են. սա բնական երևույթ է: Իհարկե, պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան», բայց պետք է նշեմ, որ վերջին տարիներին բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է»,- ասաց փոխնախարարը:

Կարեն Թռչունյանը հաջողություն մաղթեց բոլորին: 

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ում գործում է 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանում «Կենսաբանության» քննությունը հանձնողների թիվը կազմում է 503, «Աշխարհագրությանը»՝ 20: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ քննություն պետք է հանձներ 1762 դիմորդ, որոնցից 127-ը՝ «Աշխարհագրություն», 1 635-ը՝ «Կենսաբանություն»:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակն ասաց, որ նշված թվերը նախնական են, քանի որ գուցե այդ օրը մի քանի հոգի չներկայանան քննական կենտրոններ,- շեշտեց ԳԹԿ մամուլի խոսնակը:

Դիմորդներից մեկը՝ Բուդաղյան Սուսաննան, ով «Կենսաբանության» քննություն էր հանձնում, լարված էր, բայց ինչպես ինքն ասաց՝ բավականին լավ պատրաստված է:

 «Մի փոքր խառնվածություն կա, բայց  լավ պատրաստվել եմ, վստահ եմ ուժերիս վրա: Որոշել եմ Երևանի պետական համալսարանի ակնաբուժության բաժին ընդունվել և օգնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց»,- ասաց Բուդաղյան Սուսաննան:

Քննության տևողությունը 180 րոպե է: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, իսկ գնահատականը բողոքարկել կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular