ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակրոբատիկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակրոբատիկան մարմնամարզության տարատեսակներից մեկն է։ Հունարենից թարգմանված այն նշանակում է «քայլել եզրով»: Ակրոբատն այն մարդն է, ով զբաղվում է ակրոբատիկայով, ունի աննախադեպ ճկունություն և տոկունություն: Հին եգիպտական ​​ որմնանկարներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2300-ականներով պահպանվել են մարմնամարզական հնարքներ կատարողների պատկերներ: Ակրոբատիկ ներկայացումները տարածված են եղել Հին Հունաստանում տոնական միջոցառումների, զանգվածային տոնակատարությունների և բերքահավաքների տոների ժամանակ: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել ցուլերի հետ խաղերը՝ ակրոբատիկ հնարք կատարելը վազող կենդանու եղջյուրներից բռնելով: Նման զվարճանքը տարածված է եղել նաև Աֆրիկայի որոշ ժողովուրդների, հնդկական ցեղերի, բասկերի շրջանում։ Նախկին ԽՍՀՄ երկրների որոշ ժողովուրդների մեջ էլ են եղել ցլերի հետ խաղեր։ Օրինակ, տաջիկական ըմբշամարտում եղել է ժողովրդի կողմից «ցուլի գլորում» անվանված տեխնիկան հնարքը։ Հին Հռոմում հայտնի են եղել թափառաշրջիկ արտիստները, որոնք գիտեին ինչպես քայլել լարի վրայով և հմտորեն վարվել կենդանիների հետ:

Վենետիկյան Հանրապետությունում մարդիկ սիրել են դիտել «կենդանի բուրգերի» մրցումները, ակրոբատները բուրգեր են ստեղծել, որոնց բարձրությունը երբեմն հասել է մինչև 9 մետրի։ Ակրոբատիկ վարժությունների տեխնիկական կատարումը նկարագրել է Տրյուկարո գրքում։ Գիրքը նախատեսված է եղել պրոֆեսիոնալ ակրոբատների համար և հանդիսացել է նրանց ուղեցույցը։ 19-րդ դարում Ստրելին գրել է «Ակրոբատիկա և ակրոբատներ» գիրքը, որտեղ նա փորձել է մանրամասն նկարագրել ակրոբատիկ վարժությունների տեխնիկան, մարզումների մեթոդները և հնարքների կատարման անվտանգությունը։

Կրկեսային բոլոր ներկայացումներում ակրոբատիկ ներկայացումները եղել են ծրագրի պարտադիր մաս։ Ակրոբատները բազմակողմանի արտիստներ են եղել, մարզումների ընթացքում նրանք աշխատել են կատարելագործելու իրենց ֆիզիկական տոկունությունն ու կամքի ուժը, ձգտելով վիրտուոզության և կատարելության: Ժամանակի ընթացքում ակրոբատները բաժանվել են երկու խմբի՝ մեկը սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ կրկեսային ակրոբատիկայով, իսկ մյուսը սիրողական սպորտով։

Պրոֆեսիոնալ կրկեսային ակրոբատիկայի մի քանի տեսակներ գոյություն ունեն՝ ուժային, ուսային, ցատկային, ակրոբատիկա ձիու վրա: Կրկեսային ակրոբատիկան նույնիսկ հիմա չի կորցրել իր ժողովրդականությունը։ Իսկ սպորտային ակրոբատիկայի հիմքում ընկել են բազմաթիվ այլ տարրեր։ 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում հայտնվել են սպորտային ակրոբատիկայի դպրոցներ, 1901 թվականին տեղի է ունեցել սիրողական ակրոբատների առաջին ելույթը։ Մինչև 1914 թվականը նման ելույթները բոլոր հիմնական սպորտային իրադարձությունների անբաժանելի մասն են կազմել: 1932 թվականին ակրոբատիկ ցատկերը ներառվել են ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ ԽՍՀՄ-ում սպորտային ակրոբատիկան, որպես ինքնուրույն մարզաձև, ձևավորվել է 1930-ականների վերջին։ Տղամարդկանց առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1939 թվականին, կանանց առաջնությունը՝ 1940 թվականին, իսկ երիտասարդների առաջնությունը՝ 1951 թվականին։

Կ.Խաչիկյան

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular