ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռական բռնության կարող են ենթարկվել բոլորը. ինչու՞ են մարդիկ քարկոծում բռնության ենթարկվածին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեռական բռնությունը անձի սեռականությանն ուղղված բռնություն է,  ներառում է անձի կամքին հակառակ սեռական բնույթի բոլոր բռնի գործողությունները: Քանի որ սեռական բռնությունը համարվում է գենդերային հիմքով բռնության տեսակ՝ հիմնականում բռնության ենթարկվող անձինք կանայք են և մեր հասարակությունը ևս բացառություն չէ:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանի խոսքով՝ շատ հաճախ բռնության ենթարկված անձը պարզապես լռում է, մնում է մենակ իր հիմնախնդրի հետ.

«Սեռական բռնությունը շատ կապված է ամոթի ու մեղքի զգացման հետ, քանի որ հասարակության մեջ առկա «նորմերի», կարծրատիպերի պատճառով որպես կատարվածի պատասխանատու տեսնում են հենց բռնության ենթարկված անձին՝ նրա հագուստը, արտաքինը և այլն,  նաև այն հանգամանքի հետ, որ սեռական բռնության ու ոտնձգության շատ տեսակներ ճանաչված չեն և մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ այն ինչ իրենց հետ տեղի է ունեցել կամ ունենում բռնություն է: Մեկ այլ հանգամանք ևս, որ կա վստահության պակաս իրավապահ համակարգի նկատմամբ մասնավորապես գաղտնիության պահպանման հետ կապված»

Եթե համեմատենք նախորդ տարիների հետ՝ ապա կարող ենք ասել, որ մարդիկ սկսել են ավելի լավ ճանաչել ՍԲ-ն և սկսել են բարձրաձայնել, բայց մեծ թվային տարբերություն այդքան էլ չի նկատվում եթե մասնավորապես խոսքը գնում է չափահաս անձանց մասին»:

Մեր հասարակության մեջ, մեղմ ասած, սխալ ընկալում կա սեռական բռնության ենթարկվածների վերաբերյալ: ԱՄՆ քաղաքացիություն ունեցողի բռնաբարության դեպքը՝ թարմ օրինակ: Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, ինչու՞ են մարդիկ բռնության ենթարկվածին կարեկցելու, հոգեբանորեն աջակցելու փոխարեն քարկոծում, մտածում, որ, եթե մարդը սեռական բռնության է ենթարկվել, ուրեմն ինքն է մեղավոր, Գաբրիելյանը պատասխանեց.

«Քանի որ կա այն կարծիքը, որ բռնության ենթարկված անձը ինքն է հրահրում բռնարարին իր տեսքով, գործողություններով, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը իրենն է ու սա տարածվում է բոլոր դրվագների վրա: Շատ հաճախ մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց կողքին եղած անձը կամ ծանոթը կամ բարի  համբավ ունեցող ինչ-որ մեկը կարող է նմանատիպ բռնության ենթարկել անձին, այդ իսկ պատճառով փորձում են մեղավորությունը այլ տեղ փնտրել:

Ցավոք իրականությունն այնպիսին է, որ սեռական բռնության կարող են ենթարկվել բոլորը ու ցավոք հստակ կանոններ, բացի զգուշավոր լինելուց, չկան: Բոլոր դեպքերում  պետք է դիմել ոստիկանությանը, քանի այս հանցարարքը պետք է պատժվի, անկախ նրանից, թե ինչ տեսակի սեռական բռնություն կամ ոտնձգություն է տեղի ունեցել: Կարևոր է դիմել մասնագիտական աջակցություն ստանալու համար, քանի որ այս պարագայում առաջնային մի շարք աջակցությունների կարիք է ունենում բռնության ենթարկված անձը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular