Գինու փառատոնը Հայաստանում. պարտադիր է այս ամառ այցելելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆElle.ru հունիսի սկզբին մենք մեզ համար տոն ենք հայտարարում, թռչում ենք Երևան։ Ո՞վ է մեզ հետ:
Նույնիսկ բոլոր իրադարձություններից առաջ Երևանի գինու օրերը մեր անձնական guilty pleasure- էին՝ մեղքի հաճույքը։ Քաղաքի եռուզեռից փախուստը դեպի «որովայնի տոն»-ը միշտ էլ եղել է անհավանական հաճելի արկած ու հաճույք։ Եվ այսօր այն նաև «նախկինի պես» իրական ճանապարհորդություն վայելելու սակավ տարբերակներից մեկն է։ Վերջին տարիներին ֆրանսիացի գինեգործների ժառանգներն այնքան բարձր են քարոզել հայկական գինու մշակույթը, որ դրանով լրջորեն հետաքրքրված է Եվրոպան։ Իմ սեփական փորձից. եթե ընտրում ես «հարևան»-ի փրփրուն գինին, ապա այն Հայաստանից է։
Ընդհանրապես, «գինու օրերն» այնտեղ տևում են ամբողջ ամառ, բայց ամենահետաքրքիր ու աղմկոտ մասը հունիսի 3-ից 5-ին է լինում։ Ծրագրին մասնակցում են հարյուրից ավելի գինեգործական ընկերություններ, որոնցից շատերին բուռն հետևում է համաշխարհային գինեգործական հանրությունը։ Եվ ի՜նչ տոն է: Պատկերացրեք, որ երեք կենտրոնական փողոցները՝ Սարյանը, Մոսկովյանը և Թումանյանը վերածվում են բացօթյա գինու մառանի։
Համտեսն անհնար է պատկերացնել առանց հայկական ավանդական նախուտեստների (տավարի և գառան տոլմա, փաթաթված խաղողի տերևներով և լիքը համեմունքներով, մմմմմ….) և, իհարկե, երաժշտության։ Միացիր հիմա: Տոմսերը ակնթարթորեն են վաճառվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը