ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…խմելու ջրի կուլեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր սարք, մեխանիզմ կամ հարմարանք ունի իր ծագման պատմությունը: Բացառություն չէ նաև խմելու ջրի կուլերը: Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ սարքը:
Ժամանակակից կուլերի նախատիպը առաջին խմելու շատրվանն էր, որը հորինել էր ամերիկացի Հալսի Թեյլորը 20-րդ դարի սկզբին։ Այդ օրերին շատ մարդիկ տառապում էին աղիքային հիվանդություններից, որոնք առաջանում էին աղտոտված ջրերում աճող բակտերիաներից։ Այս փորձանքից զերծ չէր մնացել նաև Հելսի Թեյլորի ընտանիքը։ Նրա հայրը մահացել է տիֆից։ Թեյլորը բժիշկ Լյութեր Հաուսի հետ միասին ստեղծել էր մի սարք, որն օգնում էր նվազագույնի հասցնել որովայնային տիֆի և այլ հիվանդությունների ռիսկերը, որոնք առաջանում են անորակ խմելու ջրից: Արդեն 1909 թվականին մեկնարկել էր նման խմելու շատրվանների զանգվածային արտադրությունը։
Խմելու շատրվանները միայն մեկ նպատակ ունեին՝ մաքրված ջուր տալ։ Բայց բարձր ջերմաստիճանների դեպքում նման ջուրը շատ արագ խմելու համար ոչ պիտանի էր դառնում։ Սկզբում սառցե բլոկներն են սկսել օգտագործել դիսպենսերներում ջուրը սառեցնելու համար: Առաջին էլեկտրական հովացման համակարգով ջրի սարքը հայտնվել է 1938 թվականին, և սկսած 20-րդ դարի կեսերից խմելու ջրի այդ
սարքերը սկսել են համալրվել հովացման համակարգով, իսկ ջրի դիսպենսերները ստացել են «կուլեր» անվանումը։ Սակայն նման սարքերի զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 1970-ականներին: Նման սարքերի շնորհիվ ջուրը երկար ժամանակ է մնում զով ու մաքուր։ 1980-ականների կուլերների տարաները պատրաստված էին ապակուց: Իսկ առաջին սեղանի խմելու ջրի կուլերը թողարկվել է 1985 թվականին: Արդեն 1990 թվականին հայտնվել են առաջին կուլերները, որոնք
հագեցած են նաև ջրի մաքրման համակարգով: Ժամանակի ընթացքում կուլերները բարելավվել են և համալրվել նոր հնարավորություններով: Այսօր դա պարզապես ջուր մատակարարող սարք չէ, այլ բազմակողմանի և բարձր տեխնոլոգիական սարք է:
Ժամանակակից մոդելները կարող են ոչ միայն տաքացնել և սառեցնել, այլ նաև ջուրը հագեցնել օգտակար տարրերով: Օզոնիզատորներով հագեցած ջրի կուլերները ախտահանում են ջուրը, մշակում սպասքը և վերացնում սենյակի անցանկալի հոտերը։ Կան նաև մոդելներ, որոնք ունեն ներկառուցված ածխածնի երկօքսիդի տարողություններ, որոնք նախատեսված են ջուրը կարբոնացնելու համար:
Սառեցնող սարքերի մի քանի տեսակներ կան.
–սեղանի և հատակի
— ջրի տաքացմամբ և առանց դրա
- կոմպրեսորով և էլեկտրոնային սառեցմամբ
- սառնարանային սարքով
- և շատ ուրիշ տարատեսակներ
Ժամանակակից ջրի կուլերները տարբեր դիզայնի սարքեր են: Ամենից հաճախ նման սարքը պատրաստված է լինում բավականին ամուր նյութից: Որպես կանոն, դա մետաղական կամ պլաստմասե է: Ջրի կուլերների զարգացումը ներկայումս էլ շարունակվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular