ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ աղջիկը վախկոտ չէր, պարաշյուտով էր թռնում, գնացել էր հյուսիսափայլը նայելու․ Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին  հայտնել է Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա,  Երեւան քաղաքի դատախազի սկզբունքն է։

Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմել է, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը։

«Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել:  Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկը ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական  չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան  ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարցուփորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկը չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»,– ասել է նա:

Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ  հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝  հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից  առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել: Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյոք այդ մարդը չի՞ խանգարում ազատության մեջ լինելով»:

Նրա համոզմամբ՝ եթե Արամ Նավասարդյանը մեքենան դանդաղ վարեր, իր աղջիկը կխուսափեր վթարից կամ հարվածն այդքան ուժգին չէր լինի. «Գնդակի պես տալիս ու թռցնում է: Չի բացառվում, որ հնարավոր լիներ աղջկաս կյանքը փրկել, եթե վթարի ենթարկողը կանգներ ու արագ տեղափոխեր հիվանդանոց: Ի՞նչ է՝ իր ղեկավարը պետք է ասեր՝ ինչո՞ւ ես կանգնում, ինչո՞ւ ես վիրավորին տանում հիվանդանոց: Կարող է րոպեների ընթացքում տարբերություն լիներ. բոլորը գիտեն՝ սրտի կանգը, եթե 5 րոպեից հետո վերականգնում են, մարդն ապրում է, չէ՞»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular