ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գարեջուր ավստրիական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ սկսվում է բանավեճը Եվրոպայի ամենահին գարեջրի մասին, սովորաբար սկսում են անվանել գարեջրի գործարաններ Գերմանիայից, Բելգիայից և Չեխիայից։ Այդ երկրները գարեջրագործության առաջամարտիկներն են։ Այստեղ են հորինվել  Պիլսները, Ցորենին, Ռադլերը և մի քանի տասնյակ այլ տեսակների հանրահայտ գարեջրերը։ Սակայն այդ երկրներից բացի կա ևս մեկը, որը, որպես կանոն, մոռացվում է։ Խոսքը Ավստրիայի մասին է։ Իսկ այդ երկրի ամենահին բրենդը Puntigamer-ն է։

Ընդհանրապես համարվում է, որ այդ ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1478 թվականին Ֆելդկիրխեն քաղաքում։ Հենց այնտեղ է հայտնվել առաջին գարեջրի գործարանը։ Ինչպես այն ժամանակվա մյուս գարեջրագործական գործարաններից շատերը, այն ևս չի ունեցել իր անունը, և դրա իմաստն չի էլ եղել: Այն ժամանակ գարեջուրն ավելի հեռու չէր տարվում, քան մոտակա պանդոկները, և բոլորի համար միանգամայն պարզ էր, թե որտեղ է ստեղծվել այդ գարեջուրը։ Ընկերությունն իր ժամանակակից անվանումը ստացել է ի պատիվ գործարանի հիմնադիրների ընտանիքի ազգանվան, որոնք հետագայում դարձել են իրենց տարածաշրջանի ամենամեծ մագնատները։ Պունտինգամ ընտանիքը ուներ հյուրանոց, այգիներ, իսկ 14-րդ դարից սկսած նաև գարեջրի գործարան։

Արժե ասել, որ նույնիսկ այսօր Ֆելդկիրխենը դժվար թե կարելի է անվանել մեծ բնակավայր, այն ընդամենը հինգ հազար բնակիչ ունի։ Իսկ դեռ 1478 թվականին այնտեղ հազարից էլ քիչ մարդ էր ապրում։ Այսպիսով, այնտեղ հիմնելով իրենց գարեջրի գործարանը, Պունտինգամ ընտանիքը ստիպված էր անմիջապես մտածել շուկան ընդլայնելու մասին։ Չնայած ի՞նչ կար մտածելու, ճանապարհն այն ժամանակ մեկն էր ու տանում էր դեպի հարավ։ Ուստի «Puntigamer» գարեջրով սայլերը սկսել են տեղափոխել մոտակա այն բնակավայրերը, որտեղ գարեջրի գործարաններ չեն եղել։ Հեսսենդորֆ, Ֆերնից, Մելլա, Գրամբախ՝ սրանք բոլորը այն վայրերի անուններն են, որտեղ հայտնվել է Պունտինգամ ընտանիքի գարեջուրը։

Չնայած ընկերության կողմից հայտարարված ձեռնարկության պատկառելի տարիքին, նրա մասին հավաստի տեղեկություններ հայտնվում են միայն 19-րդ դարի սկզբին: Հայտնի է, որ 1810 թվականին Պունտինգամի ձեռնարկությունը դարձել է ամենամեծը Գրացի շրջանում։ Թեև պետք է անմիջապես նշել, որ այդ պահին ձեռնարկությունը արդեն պատկանում էր Քնաբլ ընտանիքին: Նրանք շատ հաջող էին զարգացրել բիզնեսը և հաջողության ալիքի վրա որոշել էին վաճառել արտադրությունը շահույթով։ Արդյունքում 1840 թվականին Ֆրանց Հոլդն է դարձել այդ գարեջրի գործարանի սեփականատերը, և նա արտադրությունը հասցրել է բոլորովին այլ մակարդակի։ Նա արագորեն ներգրավել է ներդրողների և սկսել լայնածավալ արդիականացում։ Խմիչքի որակը նկատելիորեն բարելավվել է, և արդեն հնարավոր է դարձել այն ​​ապահով կերպով արտահանել Գերմանիա: 1872 թվականին գարեջրի գործարանի արտադրության ծավալները հասել են այն ժամանակվա Ավստրիայի համար աներևակայելի ցուցանիշների՝ 100 հազար հեկտոլիտր։ Դրանից երկու տարի անց էլ գարեջրի գործարանը պաշտոնապես անվանվել է Puntigamer:

1889 թվականին գարեջրի գործարանի հաջորդ սեփականատերն է դարձել Ֆրանց Շտայները՝ մի փորձառու գարեջրագործ, որի օրոք գարեջրի գործարանը շարունակել է ծաղկել։ 1913 թվականին արտադրության ծավալները հասել են տարեկան 380 հազար հեկտոլիտրի։ Եվ հետո, ինչպես և շատ եվրոպացիների համար, եկել են դժվար ժամանակներ։ Եվ եթե առաջին համաշխարհային պատերազմից հետո ձեռնարկությունն ինչ որ կերպ դեռ շարունակել է իր աշխատանքը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն ամբողջովին ավերվել է։ Որոշվել է գործարանը տեղափոխել հարևան մարզ և ամեն ինչ նորից սկսել։ Վերականգնվելուց հետո Puntigamer գարեջուրը արագորեն սկսել է վերադառնալ իր դիրքերին։ 1977 թվականին, այլ խոշոր ապրանքանիշերի հետ միաձուլվելուց հետո, ընկերության գործարանները արտադրել են ավելի քան 1 միլիոն հեկտոլիտր գարեջուր։ Այդ ժամանակից ի վեր նման ցուցանիշները մնացել են ընկերության համար նորմա, և նրա գարեջուրը երկար տարիներ է ինչ Ավստրիայում ամենավաճառվող գարեջուրն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular