Ոճաբանի մոտ. որ մոդելի ջինսերն են ձեզ ամենից շատ սազում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսկ դուք գիտե՞ք արդյոք, որ մոդելի ջինսերն են ձեզ ամենից շատ սազում և ինչպե՞ս է ձեր նախընտրած մոդելը կոչվում։
1or.am-ն այդ հարցերի պատասխանները փորձել է պարզել անհատական ոճաբան և իմիջմեյքեր Մերի Հովհաննիսյանի հետ: Իհարկե մոդելները ավելին են, քան ներկայացված են այստեղ, բայց սրանք ամենասիրված և պահանջարկ ունեցողներն են:
Wide Leg Jeans [ուայդ լեգ]- այս ջինսերը լայնանում են կոնքերի հատվածից, անցած տարի դրանք կրկին վերադարձան, մի փոքր վերափոխված տարբերակով, քան մենք սովոր էինք տեսնել 2000-ականների սկզբին և շարունակում են մնալ թրենդային։

Flare Jeans [ֆլեյր]- ի տարբերություն լայն ջինսերի, այս մոդելի ջինսերը լայնանում են ծնկների հատվածից։ Ի դեպ այս ջինսերը կարող են նաև կառուցվածքի վիզուալ շտկման համար օգտագործվել։ Օրինակ, եթե ուսերը շատ լայն են, իսկ կոնքերը՝ նեղ, ներքևում լայնացող ջինսերը վիզուալ բալանսի կբերեն մարմնի վերևի և ներքևի հատվածները։

Mom Jeans [մամ] -ջինսերն այս անվանումը ստացել են, քանի որ 70-ականներին (այս շրջանը ընդունված է համարել mom ջինսերի «ծննդյան» շրջանը) այս մոդելը հիմնականում կրում էին միջին տարիքի ամերիկուհիները։

Straight Jeans [սթրեյթ]- դասական ուղիղ ջինսերը միշտ արդի են։

Skinny Jeans [սքինի] - թարգմանաբար նշանակում է նիհար։ Սքինի ջինսերը կիպ սեղմում են կոնքերը և ոտքերը, իսկ ներքևի մասում նեղանում են։ Սքինի ջինսեր կրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոտքերի և կազմվածքի առանձնահատկությունները։

Slim Fit Jeans [սլիմ ֆիթ]- այս ջինսերը թեև նույնպես նեղ են, սակայն, ի տարբերություն սքինի ջինսերի ներքևի հատվածում ուղիղ են իջնում, այլ ոչ թե նեղանում։

Մարիամ Նալբանդյան