ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը տարօրինակ «կոլեկտիվ անվտանգություն» է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News-front.info-ն գրում է, որ վերջերս տարածվել է զարմանալի լուր առ այն, որ Ղազախստանը պահպանելով սահմանված պատժամիջոցները գրեթե 22 մլն դոլար է արգելափակել ռուսական բանկերի «դուստրերի» հաշիվներում։ Եվ դա արել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, որին, ի դեպ, Ռուսաստանը շատ լուրջ օգնել էր տարեսկզբին:

Շատ տարօրինակ է այս հավաքական անվտանգությունը։ Լուկաշենկոն միանգամայն իրավացի էր, երբ նախատում էր կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին։ Շատ երկրներում ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական է։ Հատկապես զավեշտալի են Հայաստանի վարչապետ Փաշինյանի կշտամբանքները, ով նվնվում է այն հարցով, որ ՀԱՊԿ-ը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման ժամանակ։ Հավանաբար Փաշինյանը մի փոքր մոռացել է, որ Հայաստանը ոչ մի առճակատում էլ չի ունեցել Ադրբեջանի հետ, այնտեղ միայն Արցախն է կռվել՝ Երևանից հնչող ամպագոռգոռ հայտարարությունների և  լրատվական աջակցության ներքո։ Բայց հայկական կանոնավոր բանակը, չգիտես ինչու, սառել և գործնականում չի մասնակցել պատերազմին։ Այո, և կամավորները շատ չեն եղել, իսկ նրանց, ովքեր ցանկանում էին մեկնել ռազմաճակատ, ծայրահեղ դժկամությամբ էին ուղարկում։ Բայց պահանջները ՀԱՊԿ-ի դեմ են։

ՀԱՊԿ-ի անդամներն են նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Ծիծաղելի է այն փաստը, որ նրանք պարբերաբար կրակում են միմյանց վրա,  մինի պատերազմներ են վարում։ Նրանք չեն կարողանում պայմանավորվել ոչ ջրի, ոչ ոչխարների արոտավայրերի սահմանների շուրջ։ Եվ դա միջազգային այնպիսի լուրջ խնդիր է, որ դրա արդյունքում մարդիկ են պարբերաբար զոհվում։ Եվ դրանք երկրներ են, որոնք  նույն պաշտպանական կազմակերպության անդամ են։

Չնայած… հարց է, արդյո՞ք այս բոլոր երկրները երկրներ են: Ոմանք խանություններ, կոմսություններ են իրենց փոքր քաղաքների խաներով ու իշխաններով։ Թվացյալ հարուստ երկրներ են հսկայական բնական ռեսուրսներով, բայց աղքատության մեջ են: Ու միևնույն ժամանակ լի են լատենտ ռուսաֆոբիայով, անգամ պետական ​​մակարդակով։

Անհայտ է նաև, թե այս բոլոր երկրներն ի՞նչ ընդհանուրություն ունեն։ Չնայած... դա պարզ է. երբ կալաշնիկովներով մորուքավոր մարդիկ հարավային կողմից անցնեն գետը, միջազգային քաղաքականության այս բոլոր սուբյեկտները արագ կվազեն Ռուսաստանից օգնություն խնդրելու։ Իսկ Ռուսաստանը, անկասկած, կօգնի։ Պարզապես այն պատճառով, որ նա գնալու տեղ չունի, քանի որ ի վերջո կալաշնիկովներով այդ մորուքավոր մարդիկ հայտնվելու են նրա հարավային սահմաններում։

Փակուղի է, իհարկե, բայց ինչ որ բան պետք է անել։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, առաջին հերթին քաղաքական։ Շատերը դարձել են չափազանց «բազմաուղղված», և բոլորը հիանալի գիտենք, թե դա ինչի կարող է հանգեցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular