ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ մոտ մարդիկ են զոհվում, իսկ նրանք նավթից են խոսում. Զելենսկին քննադատել է Արևմուտքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է արևմտյան երկրներին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ներդրման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում միասնական դիրքորոշման բացակայության համար։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է մայիսի 25-ին Դավոսում տնտեսական համաժողովի «ուկրաինական նախաճաշի» ժամանակ, գրում է focus.ua-ն։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան այսօր «ամբողջապես չի զգում», որ արևմտյան երկրներն իրեն ընկալում են որպես հավասար պետություն։ Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի խնդրին։ Նախագահի խոսքով, Արևմուտքը միասնական դիրքորոշում չունի այս հարցում. «Հիմա Եվրամիության հարցը: Խնդրում եմ, ասեք, կա՞ միասնություն, Ուկրաինայի ապագայի վերաբերյալ, կա՞ միասնություն, ես դա չեմ տեսնում: Արդյոք սա արդա՞ր է։ Ո՛չ»։

Բացի այդ, նախագահը նշեց, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պետք է ներառի նավթի էմբարգո, դեռ չի ընդունվել Հունգարիայի հակազդեցության պատճառով։

«Բոլորն ասում են, որ այս ընթացքում Ռուսաստանը (նավթի վաճառքից) կվաստակի 200 միլիարդ դոլար, այդ գումարով կարող են ցանկացած զենք գնել, վեցերորդ փաթեթը ներդրվե՞լ է, ո՛չ, ինչո՞ւ, որովհետև ինչ-որ բան դուր չի գալիս Հունգարիային, ինչ-որ բան այն չէ նավթի հետ: Ինչ-որ կերպ նրանք աշխարհը այլ կերպ են տեսնում... նրանց ասում են. «Ուկրաինայում մարդիկ են մահանում, երեխաներ են մահանում, նրանց սպանում են», իսկ նրանք պատասխանում են. «Ամեն ինչ պարզ է: Ուրեմն, ինչ անենք նավթի հետ: Որտեղի՞ց ճարենք գումարը»,- ասել է Զելենսկին:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular