ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները հայտարարել են, որ ստամոքսում հայտնաբերվել են կորոնավիրուսի «ուրվականներ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Rg.ru-ն գրում է, որ Կալիֆորնիայի Սթենֆորդի բժշկական կենտրոնի և Ավստրիայի Ինսբրուկի բժշկական համալսարանի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի հետքերը կարող են պահպանվել ստամոքս-աղիքային տրակտում մի քանի ամիս: Հետազոտողները այդ երևույթն անվանել են կորոնավիրուսի «ուրվական» և կարծում են, որ հենց դրա պատճառով է, որ որոշ հիվանդներ ամիսներով չեն կարողանում ազատվել COVID-19-ի ախտանիշներից: Այդ մասին հայտնել է Nature ամսագիրը։

Բժիշկները խոսում են երկարաձգված կորոնավիրուսի մասին, երբ հիվանդության ախտանիշները պահպանվում են ավելի քան 12 շաբաթ։ Համաճարակի ընդամենը երկու տարվա ընթացքում բժիշկները հայտնաբերել են տարբեր ծանրության ավելի քան երկու հարյուր ախտանիշ: Ամերիկացի և ավստրիացի հետազոտողները իրարից անկախ հետազոտել են կորոնավիրուսով ավելի վաղ վարակված մարդկանց։ Սթենֆորդի բժշկական կենտրոնում կղանքի նմուշներ են հետազոտվել, իսկ ավստրիացի գիտնականները բիոպսիաներ են վերցրել: Գիտնականների երկու խմբերի կողմից էլ հետազոտվողների օրգանիզմներում հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր։

Հատկանշական է, որ խոսքը կորոնավիրուսի ծանր ձևով տառապող հիվանդների մասին չէ։ Օրինակ Սթենֆորդի բժշկական կենտրոնի ուսումնասիրությանը մասնակցել են 46 կամավորների մոտ, ովքեր ունեցել են թեթև COVID-19 վիրուսի հետքեր են հայտնաբերվել 32 մարդու անալիզներում։

Գիտնականները կարծում են, որ աղեստամոքսային տրակտը կարող է ծառայել որպես այն ռեզերվուարներից մեկը, որտեղ պահպանվում են վիրուսային բջիջները։ Այնուամենայնիվ, օրգանիզմի կոնկրետ այդ հատվածում վիրուսի կուտակման մեխանիզմը դեռևս անհայտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular